Բաժիններ՝

Թրամփը Թիմ Քուքին հորդորել է Apple ընկերությանը ներգրավել ԱՄՆ-ում 5G ցանցի մշակման գործում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքին դիտարկել ԱՄՆ-ի տարածքում 5G կապի տեխնոլոգիայի ստեղծման հետ կապված աշխատանքին ընկերության մասնակցության հարցը:

«Երեկ Տեխասի նահանգի Օսթին իմ ուղեւորության ժամանակ՝ մասնակցելու նոր Mac Pro-ի արտադրության գործարկմանը եւ քննարկելու Apple ընկերության 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի շինարարությունը, ինչպես նաեւ Տեխասում, ես խնդրեցի Թիմ Քուքին՝ դիտարկելու այն հարցը, թե նա կկարողանա արդյոք Apple-ը ներգրավել ԱՄՆ-ում 5G-ի ստեղծման գործում: Նրանք ունեն ամեն ինչ՝ փող, տեխնոլոգիաներ, տեսլական եւ Քուքին»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Ներկայում մի շարք երկրներ են աշխատում 5G կապի տեխնոլոգիայի վրա: 5G ցանցերը թույլ կտան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմով փոխանակել վայրկյանում ավելի քան 10 գիգաբիթ արագությամբ, ինչը 30 անգամ ավելի արագ է, քան 4G ցանցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս