Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարական է տալիս. «Գործկոմում ունեցանք երկար քննարկում այդ մասին»:
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ընդունել են այդ հրաժարականը. «Պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար: Եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան»:
Ռուբինյանը հավելեց, որ այս տարվա դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ. «Այսինքն՝ այս պահին գործող գործկոմն այդ պահից սկսած այլևս չի գործելու»: