Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո:
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց խմբակցությունը պայքարում է քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ, իսկ իրենց խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քրեական հեղինակություն, կալանքի տակ գտնվող՝ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացնում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի կարող որակումներ տալ քրեական աշխարհին վերաբերող օրենքին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկություններին։ «Եթե մի խմբակցությունը կոնցեպտին կողմ է, բայց ասում է, որ մինչև այդ խնդիրները չշտկվեն, ձեռնպահ է քվեարկելու, ես այդ կոնցեպտին կողմ եմ, իսկ երբ ասվում է, որ կոնցեպտին կողմ են, կա շտկումների անհրաժեշտություն, բայց որևէ առաջարկ չի ներկայացվում և տեղի է ունենում դեմ քվեարկություն, ես դա չեմ հասկանում»,- ասաց Գրիգորյանը։
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հրավիրել էր «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկում։ Բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և Smart Legal LLC հիմնադիր, «Առաջինը՝ Հայաստն» նախաձեռնող խմբի իրավական հանձնախմբի անդամ Արթուր Բուդուրյանը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը ՔՊ-ականների և իմքայլ-ականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։
2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է «Անտառպահպանական ծառայություններ»-ի վրա ծախսել 1.3 մլրդ դրամ կամ, մոտ 2.7 մլն դոլար (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն հատկացվող միջոցներ, կետ 3.1.)։
«ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ամբողջությամբ լեգիտիմ է համարում այն հարցը, թե ինչո՞ւ պետք է հարկատուն բարձր թոշակ վճարի վաղ կենսաթոշակի գնացող այն դատավորին, որն իր աշխատանքով չի վաստակել այդ թոշակը՝ չաշխատելով անհրաժեշտ տարիները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում է, որ Եվրամիությունն ի զորու էպաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
«Լուսավոր Հայաստանին» մեղադրել աշխատավարձերի բարձրացմանը դեմ լինելու մեջ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։
Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն է, թույլատրել մեկնելու երկրից:
Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի, որը պաշտոնավարել է 1984-ից մինչեւ 1994 թվականը, որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարությունից հետո մահացել է Բեռլինի հիվանդանոցում:
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։
Մոտ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկության դրվեց երկրորդ ընթերցմամբ, ինչին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով, որ «այս տեսքով դեմ են քվեարկում, որպեսզի նաև հնարավորություն տան հեղինակին առաջարկ ներկայացնելու»:։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա:
ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:
Իրանի իշխանությունները վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ստիպել են ընկրկել թշնամիներին, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Իրանում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների կուտակումը հանգեցրեց բենզինի թանկացման դեմ դժգոհության պոռթկման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:
Տեսեք, գործընթացը մշտակա է, էդ ընդունվող ռազմավարությունները նոր են ընդունվել, դրանց ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել այդ ռազմավարություններից բխող գործողությունները, այդ ռազմավարություններից բխող գործողությունները երբ որ պետք է իրականացել, պետք է իրականացնել բաշխում, բաշխման ու քննարկումների արդյունքում եկել ենք էս եզրահանգման»:
«Իրավունք. թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանը 70 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով քրեական ենթամշակույթ ստեղծելը կքրեականացվի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արեւմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Հրապարակ» թերթն իր ծմբագրականում գրում է. «Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։