Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի իր հետ փոխգործակցել Ֆորդո ատոմային օբյեկտու տարվող աշխատանքում, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով, կան անհետ կորածներ:
Նոյեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն այսօր նվազ չեն, քան 3-5 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Տիգրան Ավինյանը, հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կարևորեց Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում երկու երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:
Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու:
«Փորձ է արվում ԼՂ հարցի շուրջ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել». Անժելա Էլիբեգովա
2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Անժելա Էլիբեգովան և Կարեն Վրթանեսյանը` Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացների և պատերազմի վերսկսման հավանականության մասին. ՈՒՂԻՂ
Ներքաղաքական օրակարգ. Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, Արցախի անվտանգությունը. ՈՒՂԻՂ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.
Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցությունները, ինչպես սպասվում է, կտեւեն 2 ժամ 45 րոպե, ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է գագաթնաժողովից հետո:
«Հասկացանք, թագաժառանգը չի, թագավորի մեծ տղան էլ չէ, ասենք, թե թագավորի ընտանիքից է, եկե՞լ են բիզնես ծրագրով, եկել են՝ հիմնական խնդիրը սա է, ես մտածելու բան չունեմ: Դուք տեսաք, որ քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանք ասացին, որ հասկացել են՝ անցանկալի հյուրեր էին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի Հայաստան ժամանելու և ներդրումներ անելու հետ կապված պատմությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շուրջ դիտարկումներին:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Երևանում մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:
Մեկնարկել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։ «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։
Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշում է ընդունել մինչեւ դեկտեմբերի 16-ը հետաձգել է խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաները վարչապետի թեկնածության շուրջ, ոին կհանձնարարվի կազմել հանրապետության նոր կառավարությունը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌ փոխնախարար, նոր Հայաստանի ազնիվ ու անկաշառ պաշտոնյա Լոռեցյանի թաթիկները ե՞րբ են կտրվելու՝ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՞, թե՞ առաջ…
Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի հայ համայնքը ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։
Մեծ Բրիտանիայում տարրական դպրոցի տնօրենն աշակերտներին արգելել է Սուրբծննդյան բացիկներ ուղարկել տոնի նախաշեմին՝ բնապահպանության մասին հոգ տանելու համար: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի է հղիացել:
Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ, դատարանն այն վարույթ է ընդունել, և փետրվարի սկզբին տեղի կունենա առաջին դատական նիստը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանը։
Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար անազատության մեջ է պահվում՝ իրավական առումով՝ քաղբանտարկյալի, քաղաքական առումով՝ պատանդի կարգավիճակում, և սա բացառապես մեկ բանի համար՝ հակապետական ու ապազգային քաղաքականության անխոչընդոտ իրականացում օրվա դավադիր իշխանության կողմից»:
«Զինվոր» հ/կ համակարգող խորհուրդն իր պաշտոնական թերթիկով արդեն նամակ է հանձնել վարչապետին՝ զոհված զինծառողների ընտանքիների պահանջների վերաբերյալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։