Բաժիններ՝

Տոսկանայում տեղի ունեցած երկրաշարժը շենքեր է վնասել

Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու: Այդ մասին հայտնել էԳեոֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:37-ին (Երեւանի ժամանակով 07:37-ին): Դրա էպիկենտրոնը գտնվում էր Ֆլորենցիայից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Սկարպերիա-Է-Սան Պիեռո եւ Բարբերինո-դի-Մուջելո կոմունաների միջեւ, օջախը 9 կիլոմետր խորության վրա էր: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,8:

Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել, բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց տներն ու փողոց դուրս եկել:
Tgcom24 հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումների հետեւանքով վնասվել է մի քանի շենք: Բորգո-Սան Լորենցո, Բարբերինո-դի-Մուջելո եւ Վիկիո կոմունաներում որոշում է ընդունվել դեկտեմբերի 9-ին փակել դպրոցները:

Ինչպես գրում է Repubblica թերթը, տարածաշրջանում դադարեցված է երկաթուղային երթեւեկությունը, այդ թվում՝ չեն երթեւեկում ճեպընթացները Ֆլորենցիայի եւ Բոլոնիայի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս