«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նկատել է, որ վերջին օրերին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեծածավալ տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից։
ՄԱԿ-ը պլանավորում է հաջորդ տարի ամբողջ աշխարհում հումանիտար օգնություն եւ պաշտպանություն տրամադրել ընդհանուր առմամբ 109 մլն մարդու:
Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հարավային Կովկասի գլխավոր հակամարտության կարգավորման խնդրին։
Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչեւ 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում տարել են Չինաստան՝ ամուսնանալու չինացի փեսացուների հետ:
Ավելի ու ավելի շատ բրիտանացիներ են Ծննդյան տոներին հրաժարվում հնդկահավով ավանդական ընթրիքից՝ այն փոխարինելով այլ կերակրատեսակներով:
Նա նշեց, որ Արցախի շուրջ բանակցությունները հայաստանյան բոլոր իշխանությունները նոր կետից են սկսել. «Մեր ներքին դիսկուրսում ընդունված է նրանց համարել այս կամ այն չափով միմյանց շարունակողներ, բայց անձամբ Սերժ Սարգսյանն էլ գալով իշխանության՝ ասել է՝ կա այն, ինչ կա, բայց ես պետք է նոր կետից սկսեմ: Բայց այն ժամանակ մամուլն այսքան բաց չէր, պայմաններն էին այլ, այդքան մեծ հնչեղություն դա չի ստացել»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անբավարար է համարել այն միջոցները, որոնք աշխարհում հատկացվում են կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերից պաշտպանվելու համար:
«Լարվածությունից խուսափելու համար ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի շուրջ վերջին օրերին ծավալված իրադարձություններին և բանակցային վերջին հանդիպումներին։
Տոկիոյի համալսարանի հետազոտական խումբն այս ամսին կսկսի էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
168 Շաբաթվա անցուդարձ:
Հայկական կողմի պատասխանը, որը հնչել է նախարար Մնացականյանի ելույթում, կարծում եմ, ներկայացրած կետերով հիմնականում բացահայտել է հայկական կողմերի դիրքորոշումները, որոնցից կընդգծեի հատկապես երկուսը՝ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, և հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի ընտրված ներկայացուցիչների ներգրավմամբ:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում պնդում է՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների նամակում միակ բանը, որն իրականությանը համապատասախանում է, այն է, որ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցության ժողով:
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեմ, որ գրառումս ներկայիս Facebook-յան քաղաքական թրենդայնության մեջ դժվար ընկալելի է լինելու բայց…
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ ձեռք համաձայնությունը պատճառ է հանդիսացել Հունաստանի և Լիբիայի միջև լարվածության աճին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից հետո, նույն ձեւակերպումն է դարձյալ դառնում ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձանց կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ:
168 Մամուլի տեսություն
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։
եյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերություններն այլ փուլ են թեւակոխել:
Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը եւ ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։
Թեհրանը նվազեցրել է տնտեսության կախվածությունը նավթի վաճառքից, այժմ այդ ճյուղից եկամուտները երկրի բյուջեում կազմում են սոսկ 30 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը:
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: «Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Նման լուծում գոյություն չունի, որ բոլորին բավարարի, որովհետև մեզ բավարարելու է անկախ Արցախը կամ հետագայում Հայաստանին միացած Արցախը, իսկ Ադրբեջանին Արցախը՝ իրեն ցանկալի կարգավիճակով: Ինչպե՞ս պետք է երեք ժողովուրդների համար էլ ընդունելի լինի: Այդպիսի լուծում չկա, գոյություն չունի, այդ բանաձևը չի աշխատելու, և ըստ էության դա մեռելածին բանաձև է: Մենք ինքներս պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք մենք ցանկանում, ինչպիսի ռազմավարություն ունենք:
ս ուզում եմ հիասթափեցնել Նիկոլ Փաշինյանին. ինքը երբեք չի եղել Արցախի հարցի լուծման բանալին, իսկ, եթե իր ուղերձն ուներ ենթատեքստեր, ապա դա ավելի վատ է իր համար։ Պոպուլիստական հայտարարություններով, ստով և կեղծիքով նա եկավ իշխանության և ցույց տվեց, որ դա իր իրական դեմքը չէ. բայց իր իրական դեմքը 20 հոգու ցույցը ոստիկանական զորքով ցրելն է, իմքայլական պատգամավորների լռելյայն համաձայնությունն է իր ցանկացած որոշմանը, և Արցախի բանակցային գործընթացն ընդհանրապես տապալելն է։ Նիկոլ Փաշինյանին պետք է դնել որոշակի սահմանափակումների մեջ, իրեն պետք է հասկացնել, որ չունի այս երկրում բացարձակ իշխանություն։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: