Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարություններին։

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,-գրել է Փաշինյանը։

Նշենք, որ խոսքը պատգամավորներ Գևորգ Կոստանյանի, Արման Սահակյանի ու Ալիկ Սարգսյանի մասին է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031