Բաժիններ՝

Բարսելոնայում ընթանում է Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը

Բարսելոնայում ընթանում է հոկտեմբերի 6-ին մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը: Այդ մասին հաղորդում է 24 Horas հեռուստաալիքը:

Արարողությունը, որը տեղի է ունենում թաղման ծեսերի «Լես-Կորտս» կենտրոնում, ժամանել են թագուհի Սոֆյան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան, կատալոնյան խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը, տենոր Խոսե Կարերասը, Բարսելոնայի քաղաքագլուխ Ալա Կոլաուն, Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պերեսա Կունիլիերան, Իսպանիայի մշակույթի նախարար Խոսե Գիրաոն, «Լիսեո» թատրոնի ղեկավարը եւ շատ ու շատ ուրիշներ:

Արարողությունից հետո Կաբալիեն հողին կհանձնվի Սան Անդրեու գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ծնողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031