Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս պետության կարողությունները. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ի ցույց է բերում պետության կարողությունները: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ ներքաղաքական զարգացումներից անմիջապես հետո դրսևորվեց քաղաքական կամքը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույնս ապահովելու համար: Նախարար Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես շատ հպարտ եմ, որ սա ցույց է տալիս մեր պետության կարողությունները: Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույն ապահովելու համար: Դա կառավարության առաջին որոշումներից էր մայիսին: Ողջ համակարգը վերադասավորվեց, վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետի համակարգմամբ ողջ համակարգն աշխատում էր շատ ակտիվ այսօրվա համար: Այսօր ի ցույց են բերվում մեր պետության կարողությունները, որ մենք կարող ենք նման մեծ ծավալի միջազգային միջոցառում կազմակերպել Հայաստանում»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը կատակեց՝ այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանում կարելի է անցկացնել նաև Օլիմպիական խաղերը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031