«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) Թուրքիայի աշխատուժի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
ՀՀ քաղաքացիները, ՀՀ տարածքում գործող Բուլղարիայի դեսպանությունից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն նրանց մուտքն այդ երկիր արգելվում է և վերջիններս ստիպված վերադառնում են Հայաստան։
Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնը տեղեկացնում է, որ Ռեմնևը 78 տարեկան էր։
Գազայի հատվածում զոհվել է 71 պաղեստինցի, վիրավորվել՝ 112-ը:
Արթուր Աթանեսյանի խոսքով՝ իշխանության ոլորտում անհատապաշտություն դրսևորելը պետք է արգելված լինի Հայաստանում. «Համակարգը պետք է ունենա դա թույլ չտալու մեխանիզմ, օրինակ՝ համեստության մշակույթ սերմանելով և պահանջելով այն գործիչներից, ովքեր իշխանություն են ստանձնում, մասնավորապես՝ զրկելով իրենց, օրինակ՝ ծառայողական մեքենաներից: Դա մեթոդ է՝ պայքարելու անհատապաշտության դեմ՝ իշխանության ոլորտում: Կոլեկտիվիզմը շատ կարևոր է նաև ընդդիմության մտածողության համար»:
ՀՀ արտգործնախարարությունն X-ի միկրոբլոգում հրապարակած ուղերձում ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։ Նախագիծը դրվել է e-draft կայքում հանրային քննարկման՝ մինչև օգոստոսի 23-ը։
Բայրամովը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել։
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր գտնվում։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից:
Միշտ ցանկացել եմ մասնակցել The Voice-ին, բայց թե ի՞նչ պետք է երգեի, չգիտեի։ Սա՝ 18 տարեկանում։ Բայց 10 տարի անց, երբ մեծացա, արդեն մտածեցի, թե ինչ կարող եմ անել։ 2021թ․ սկզբին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ոչ ոք Ֆրանսիայում չգիտեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի մասնակցել մրցույթին ու երգել հայերեն, որովհետև շատ զայրացած էի։ Մի քանի երգ ուղարկեցի, ու միանգամից համաձայնեցին։ Մրցույթի մասնակցելու արդյունքում միանգամից 7 միլիոն դիտող իմացավ Հայաստանի ու այնտեղ կատարվողի մասին։ Շատ էին գրում, հարցնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ես հորդորում էի այցելել ու սեփական աչքերով տեսնել։
Սա բողոք է առաջացնում բոլորի մոտ, ովքեր ձգտում են խոսքի ազատության և կառուցել բազմաբևեռ աշխարհ
ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայերը շարունակում են խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրով, որոնք չափազանց երկար ժամանակ գերության մեջ են:
168.am-ը շարունակում է հանրայնացնել թավշյա իրողությունների շահառու իշխանության ներկայացուցիչների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրերը։
Ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի պահպանման անհրաժեշտությունը, որը լիբանանա-իսրայելական սահմանին խաղաղության պահպանման միակ մեխանիզմն է։
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել:
Հայաստան տեղափոխվելը ոչ թե սոսկ մտադրություն է, այլ գործնական նպատակ: Թե երբ դա կհաջողվի, չգիտեմ: Եվ չգիտեմ, թե որքանով ես պետք կլինեմ Հայաստանին՝ իբրև դերասանուհի:
Ամերիկացի գործարարը հանդես է եկել ի պաշտպանություն Telegram-ի հիմնադրի։ Նա հրապարակել է մի շարք գրառումներ՝ նվիրված Դուրովի կալանավորման լուրերին։
Եթե մեր կառավարությունը մասնակցելու է այդ համաժողովին, պետք է հասկանա, որ Արցախում թափոնների գերեզման սարքելը պետք է դեմ տան Բաքվին, որով աղտոտելու են հայկական գետերը, ջրավազանները։
Ենթադրվում է, որ տղամարդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ դա անպատասխան չեն թողնի:
Գերությունից ազատված ռուսաստանցի զինվորականներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը օգոստոսի 25-ի գիշերը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի օդանավակայանում, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը
Նախարարության մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ Տիրի գյուղի վրա իսրայելական գրոհի հետևանքով երկու մարդու զոհվել:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA-ն) ԱՄՆ կոնգրեսում անցկացնում է «Հաշվետվություն 2024թ.» . Կապիտոլիումի Հիլլի ժողով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով։
Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։
Թել Ավիվի համալսարանը հայտարարեց, որ այսօր չեղյալ է հայտարարում քննությունները, սակայն մյուս կանոնավոր դասերը կշարունակվեն։
Իրավապաշտպանները նշում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում ամենամասշտաբային բռնաճնշումները Իլհամ Ալիեւի իշխանությունում գտնվելու ընթացքում, գրել է BBC-ն։
Քաղաքականության մեջ բռնությունը բացարձակապես չեմ խրախուսում, ավելին կարծում եմ՝ չպետք է տրվել Փաշինյանին նման «խնձորային նվերներ» անելու գայթակղությանը:
Դուրովը իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել:
Վիետնամական բրնձի արտահանման գները հասել են ամենաբարձր մակարդակին աշխարհում բրնձի բոլոր խոշորագույն արտահանողների առաջարկների շարքում։ ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ըստ Վիետնամի պարենային ասոցիացիայի տվյալների՝ 5 %-անոց չհղկված բրինձը ներկայում վաճառվում է 575 դոլարով մեկ տոննայի դիմաց, ինչը 14 և 34 դոլարով ավելի բարձր է, քան համապատասխանաբար Թաիլանդի և Պակիստանի համանման արտադրանքը։