ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ ՌԴ դեսպանն ու դեսպանության ռազմական կցորդը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։

ՌԴ դեսպանությունը նաև հիշեցրել է, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դուման «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն է ընդունել՝ խորը կարեկցանք հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930