«Գազպրոմը», մեծ հաշվով, պատրաստ է ՀՀ-ի հետ բանակցություններին, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է գնի ձևավորման բանաձևի փոփոխություն: Պետք է հաշվի առնել փաստը, որ այստեղ Հայաստանը և Բելառուսը հանդես են գալիս միասին. Փաշինյանը և Լուկաշենկոն մարտի վերջին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել նաև գազի գների վերաբերյալ, նշվել է, որ բնական գազի գները գերագնահատված են և չեն համապատասխանում համաշխարհային չափանիշերին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում:
Լոս Անջելեսի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման Միացյալ հայկական խորհուրդը, «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության հանձնախումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են կասեցնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման իրենց գործողությունները:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:
Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց որոշում, որով պետական բյուջեից 9000 եվրոյին համարժեք գումար կհատկացնի կառավարության աշխատակազմին «Առուշանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 79501/12 գանգատ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի մարտի 19-ի որոշման հիմքում կառավարության միակողմանի հայտարարությամբ ստանձնած պարտավորության կատարման համար:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում:
Պարգևավճարներ ստանալու մասին այսօր հարց ուղղվեց Կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:
Մոլդովան ընդունում է արտերկրում աշխատող և վերադառնալու որոշում կայացրած իր մեծ թվով քաղաքացիների:
«Ովքե՞ր և ի՞նչ նպատակով են փորձում ապակայունացնել իրավիճակն Արցախում». Դավիթ Շահնազարյան. ՈՒՂԻՂ
Մարտի վերջին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության հարցով նոր բանակցություններ սկսելու առաջարկով «դիմել էր Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Նամակի պատասխանը դեռևս չեն ստացել:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգևոր առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ երկրին սպասվում է հիանալի տարի և խոստացել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին:
Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ:
Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն անցած շաբաթ ըստ էության ուլտիմատում է ներկայացրել վարչապետին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ճաղարյանը դիմումը գրել է դեռեւս 2 օր առաջ։ Դիմումի պատճառը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Թերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած բիզնեսում առաջադրվում են բիզնեսի հիմնական ցուցանիշներ (KBI-key business indicators), որոնք մանրամասնվում են թիրախների (targets) տեսքով, եւ միայն այդ ցուցանիշների կատարման դեպքում են աշխատակիցները ստանում պարգեւավճարներ, աշխատավարձի բարձրացում, արձակուրդի լրացուցիչ ժամկետներ եւ այլ պարգեւներ։
Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը:
Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության:
«Այս պահին պլանավորված որևէ թռիչք չկա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ներկայացնելով ՌԴ-ում ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք վերջին օրերին իրականացված 2 չվերթերով դեռ չեն կարողացել վերադառնալ հայրենիք:
«Կա ընդամենը քաղաքական առաջնորդ, որի շուրջ, ելնելով տարբեր մոտիվացիաներից, հավաքվում են իր կողմնակիցները։ Արդյունքում՝ օբյեկտիվորեն տեղի է ունենում նույն այդ առաջնորդի «սրբացում»՝ իր անսխալականության, «փրկիչ» լինելու հիմքով, և առաջնորդն ինքն էլ, քանի որ մարդը թույլ արարած է, ի վերջո, սկսում է հավատալ իր «սուրբ փրկչական, անսխալ լինելու» առաքելությանը, ինչի արդյունքում առաջանում է մի երևույթ, որը քաղաքագիտության մեջ կոչվում է «վոժդիզմ»։
Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը ստացավ 49,26% ձայն, և դրանով արդեն իսկ պարզ դարձավ, որ երկրորդ փուլում նա հաղթելու է` անկախ կորոնավիրուսից կամ այլ խնդիրներից, քանի որ կային կուսակցություններ, որոնք, այսպես թե այնպես, ավելի շուտ կմիանային Արայիկ Հարությունյանին, քան Մասիս Մայիլյանին: 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: