Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հույս ուներ նախագահական ընտրությունների առաջին փուլով լուծել մրցապայքարի խնդիրը, ուստիև քարոզարշավի վերջին օրերին պայքարում էր ամեն մի ձայնի համար: Ըստ էության, այս խնդիրը կարելի է փակել:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի […]
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։
Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 թեկնածու, եղել է շատ ակտիվ քարոզարշավ կամ ընտրարշավ, ավելին՝ Արցախի դեպքում, կարելի է ասել, որ շատ մեծ գումարներ են ծախսվել, ինչը, իրականում, ունիկալ իրավիճակ է: Իսկ այդ մեծ գումարները կարելի էր տեսնել հսկա պոստերների, նախընտրական հոլովակների միջոցով: Սակայն եղել են նաև շատ բարեգործություններ, և սա միայն մեկ թեկնածուի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից:
Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: Էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:
Ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին «Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը թեկնածուներից ոչ մեկին չի սատարի:
ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել:
Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:
Ամբաստանյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով սովորաբար ամեն երեքշաբթի նշանակվող դատական նիստերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 4 շաբաթ տեղի չեն ունենում: Նիստերի չկայանալը պայմանավորված է գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի:
Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի հավատում, թե արտակարգ դրության ավարտից հետո իշխանությունները կոչնչացնեն քաղաքացիների հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների ֆիքսված տվյալները.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին և դրա հետևանքների կանխարգելմանը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում, Վրաստանում և Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գերմանական փորձի մասին 168.am-ը զրուցել է գերմանաբնակ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ, ով, հիշեցնենք, ՀՀ նախագահի կողմից առաջադրվել էր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չընտրեց վերջինիս:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախի Հանրապետությունում։
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող և «Արմավիր» քրեակատարողական հիմնակում Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին արտահանձնելուց առաջ Հայաստանը նախ պետք է պարզի, թե ինչ է սպասվում Լազարյանին այն երկրում, որտեղ ցանկանում են նրան ուղարկել:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ: Օրեր անց պարետի որոշմամբ երկրում մտցվեց տեղաշարժի խիստ սահմանափակում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր որակով էապես գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարանների աշխատանքին, իսկ խորհրդարանի իմիջն առաջին հերթին ձևավորում է մեծամասնությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 288 հազար 080-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել: