Մայսիս 24-ին Կապանում իրավիճակը թեժ էր։ Մի քանի հազար սյունեցիներ Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց պահանջում էին ազատ արձակել բռնությամբ ապօրինաբար ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։
Մայիսի 18-22-ն Ադրբեջանն անցկացրեց հերթական լայնածավալ զորավարժությունը, որին ներգրավված էր զորատեսակների բավականին լայն շրջանակ։ Բնականաբար, սահմանին մոտ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաքանակ կուտակումն ինքնին նպաստում է լարվածության աճին, որը ժամանակի ընթացքում տարբեր դրսևորումներ է ունենում և վտանգավորության մի շարք բաղադրիչներ է իր մեջ ներառում։
Իրանում մայիսի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 080-ով՝ ընդհանուրը դառնալով 141 հազար 591:
Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:
«Երբ պետք է՝ հարգում են Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, երբ ոչ՝ չեն էլ սպասում դրան»
Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից:
Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ «հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար»:
«Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, վստահության խնդիր չունենք». Ալեն Սիմոնյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ չեն կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ասել, որ Վահագն Հովակիմյանի բերած նախագիծը որևէ առնչություն չունի ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի հետ:
«Ասում էիք՝ հանրաքվեն լինելու է իշխանության վստահության հանրաքվե, հիմա ինչի՞ց եք վախենում». Նաիրա Զոհրաբյան
Համավարակը էքստրեմալ իրավիճակ է։ Արտակարգ է ո՛չ թե իր հայտարարած դրությամբ, այլ՝ իր բովանդակությամբ և ռիսկերով։ Եվ կա ուղիղ կապ՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Ցանկացած երկրի իշխանությունից պահանջվում է հակաճգնաժամային գրագետ կառավարում։ Մնացածը՝ ԱՀԿ-ի ցուցումները, պատվաստանյութի կամ սպեցիֆիկ դեղերի հայտնաբերումը, այլ հարթություն են և կախված են պետությունների գիտական պոտենցիալի և այլ հզորությունների հետ։
«Պարոն Հովակիմյան, այսօր արդեն երկու անգամ Դուք պատրաստակամություն հայտնեցիք Ձեր կյանքը զոհաբերելու, պետք չէ որևէ մեկի կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել այս ամբիոն»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին նախագծին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծին՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշմանն ու այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել դրան:
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ հարց բարձրացրեց՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։
Այսօր, շատերի համար անակնկալ կերպով, խորհրդարանում ելույթով հանդես եկավ Ալեն Սիմոնյանը և մի առանձնահատուկ կոչով դիմեց ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, ի դեպ՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, ինչպես նաև քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող բոլոր գործիչներին։
Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում մեր հասարակությունում առավել շատ են դարձել ատելության, բռնության խոսքի արտահայտման դեպքերը և սա, բնավ, չի կարող արդարացվել կարծիքի արտահայտման կամ խոսքի ազատության իրավունքների փաստով։
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, թե նա ամիսներ առաջ ինչ մեղադրանքներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան է այրվել. Կրակոցները հնչել են Նախիջևանի կողմից: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, թեև ՊՆ լրատվական բաժնից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը, սակայն նախարարությունից հաստատել են տեղեկությունը:
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։
Նոր «նախկինների» և նրանց հին ու նոր թալանի մասին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից: