Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Փաստահավաք խմբի ձեւավորման հարցը, որը պետք է գնահատական տա անցյալում կատարված խախտումներին՝ 1991-ից մինչեւ 2018 թվականների ընդգրկումով:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Աարայիկ Հարությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում:
Լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում:
Հերթական քառօրյան հնարավոր է ձգվի մինչեւ եկող շաբաթվա կեսը, ապա, կառավարության առաջարկով, արտահերթ նիստ է հրավիրվելու։
Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում եւ դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»:
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայաստանն Արցախի հարցում բանակցություններում մնացել է միայնակ, համանախագահող երկրները գործում են մեր դեմ, Ադրբեջանը՝ նույնպես, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական է։ Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը՝ նշելով, որ Արցախի հարցի շուրջ ստեղծված այս իրավիճակն է նաև պատճառը, որ կոնսոլիդացվում են իշխանությանն ընդդիմադիր բոլոր ուժերը։
«Չի դատում, որ նախևառաջ կարողանա բոլորին մեղադրել. քանի դեռ որևէ մեկը նստած չէ, դա Փաշինյանին հնարավորություն է տալիս բոլորին անհասցե մեղադրել, բայց նա արդեն չի կարող իր բոլոր սխալների մեջ մեղադրել նախկիններին, ժամանակը գնում է, և 2 տարվա մեջ Փաշինյանն ինքն է դառնում նախկին»,- ասաց Խաչատրյանը։
2020թ. մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի:
Ես բացահայտ ու ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել ի լուր աշխարհի՝ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը, կոնկրետ հասցեն, որը վարույթն իրականացնող մարմինն ու դատարանը շատ լավ գիտեն:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող Ազգային ժողովի որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանդրական օրենք է:
Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ ահազանգ է ներկայացրել արդարադատության նախարարին, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Հայտարարությունում նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ և պահվում է վատ պայմաններում: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունում ասվում է.
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
Հանրապետության օրվա խորհուրդն ինձ համար՝ պատմությունից դասեր քաղելու, անկախությունն ու ազատությունն արժևորելու, սեփական ուժերին ապավինելու, օտարի վրա հույս չդնելու, ազգային հարցերում հաշվենկատ, խելամիտ ու հեռատես լինելու, և համերաշխ ապրելու անհրաժեշտության մասին տոն է։
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Մայիսյան տոների դասերից ամենակարևորը ճշմարտությանը հավատարիմ լինելն է։ 1918 թվականի մայիսի 28-ը մենք պետք է ընդունենք, որ տխուր պայմաններում իրականացավ, ինչը մեզ պարտավորեցնում է վերանայել պատմության ընթացքում մեր թույլ տրված սխալները և տեսնել, որ ճշմարտությամբ պետք էր առաջնորդվել,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով,- Մեր քաղաքական գործիչներն իրենց ազգային, քաղաքական աշխարհընկալումով շատ փոքրիկ էին, չէին համարձակվում երազել անկախ Հայաստանի մասին՝ բացի Միքայել Նալբանդյանից և Ռաֆայել Պատկանյանից։ Ռ․Պատկանյանն ասում էր՝ «Հայ է նա, ով կըղձա անկախ Հայաստան»։
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը:
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլև խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլևս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»:
Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի անկախության հռչակումը պատմական սխրանքի ամրագրումն էր այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։
Սկզբում Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականին արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման ճանապարհի սկզբնաքարը դրվեց հենց առաջին հանրապետության հռչակմամբ: 29-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր համավարակով պայմանավորված դժվարին օրեր է ապրում, սակայն մենք բոլորս պետք է հաստատակամ լինենք վստահորեն առաջ շարժվելու, մեր երկրի տնտեսությունը աստիճանաբար զարգացնելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գործում: