«Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել: Դրա համար «ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի: «ՕՍԱ»-ների դեպքում ես նույնպես ասել եմ, որ դրանք նպատակահարմար չեն, պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետև նոր սերնդի պատերազմ է լինելու»:
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Առողջապահության նախարար է նշանակվելու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը: Այս մասին տեղեկացնում է Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը։
Դեռևս նախորդ տարվանից (երբ դեռ չկար նույնիսկ համաճարակը) արդեն իսկ զգալիորեն տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության հիմնական օրակարգը երկրում բարեփոխումները և զարգացումը չէին, ժողովրդին տրված խոստումները կատարելը չէին, այլ հիմնականում ներքաղաքական գործընթացները, ֆինանսական-գույքային վերաբաշխումը, դատական համակարգի վերաձևումը (իբր անկախացնելու նպատակով) և զանազան այլ գործընթացներ։
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակոբյանը (խոսքը Մովսես Հակոբյանի մասին է։– խմբ․) չի ասի, իսկ ես կասեմ` «Իսկանդեռով» Շուշիին են խփել»:
Սա մեր ամենածանրագույն, ամենասարսափելի հարվածներից մեկն էր, մեր ամբողջ պատմության մեջ, որը երբևէ ստացել ենք։ Արժանի՞ ենք դրանք, կարծում եմ՝ սա նաև մեր սխալների արդյունքն է, որևէ մեկին չպետք է մեղադրենք, որ նման բան եղավ, ոչ մի արտաքին ուժի։ Հիմա ի՞նչ պետք է անենք՝ վերակենդանացնենք Արցախը, հիմա Արցախը գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում», պետք է փրկենք։ Նաև՝ արմատական փոփոխություններ անենք մեր աշխարհայացքում, մեր ապրելակերպում, հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Մեկս մյուսի հանդեպ լինենք եղբայր, հոգատար, ոչ թե թշնամիներ։
Աշխարհում չի լինելու այդպիսի վայր, որտեղ ձեզ չհետապնդեն ձեր քաղաքական ոհմակի պատճառով նահատակված հազարավոր տղաների հոգիները, տասնյակ հազարավոր տնազրկված հայրենակիցների երեխաների լացը, տղամարդկանց քֆուրը եւ կանաց անեծքը, Սպարապետի, Նժդեհի եւ այլ հերոսների պղծված արձանները, եկեղեցիներից պոկված զանգերի ղողանջները…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել:
«Վախենում եմ նյութեր լինեն, երբ զինվորը գնահատական կտա՝ ԳՇ պետը ճի՞շտ որոշում է կայացրել, թե՞ ոչ»․ Մովսես Հակոբյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:
Մովսես Հակոբյանը՝ Նախիջևանի հատվածում տարածքային կորուստների մասին
Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային և զազրելի վերաբերմունքը, անբարո միջոցներով հետևողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետևանք չեղավ նրա առողջության համար:
Այսօր Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարների: 168.am-ի նկարահանող խումբը ֆիքսել էր մի շարք իմքայլական պատգամավորների, որոնք մինչև Կառավարություն մտնելը չէին պատասխանել, թե ի՞նչ հանդիպման են գնում:
«ՌԴ-ն տվել է այն, ինչը մենք կյանքում չէինք երազել». Մովսես Հակոբյան
«ՌԴ-ից «Կրասուխա» չի եկել». Մովսես Հակոբյան
«ԱԱԾ «Ալֆա» ջոկատի պատրաստության մեջ չի մտնում խրամատի մեջ նստել և մարտ վարել». Մովսես Հակոբյան
««Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղ». Մովսես Հակոբյան
Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ նպատակով և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։
Այսօր Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարներին: Քիչ առաջ Կառավարությունից դուրս եկավ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 168.am-ի լրագրողի հարցին, թե նա Աննա Հակոբյանի հետ հանդիպմա՞ն էր եկել, պատգամավորը պատասխանեց.
ԲԴԽ-ի դեմ այս «հերոսական քայլը», փաստորեն, իր վրա է վերցրել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանը, որ ՍԴ էր եկել դատական համակարգից, ում հայտնի են երևի «վնգստացող դատավորի» հմտությունները, օրվա իշխանությանը հաճոյանալու և գոնե դրա արդյունքում իր ընտրվելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանի շնորհավորանքին արժանանալու անհագ ցանկությունը:
ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ եւ շարունակել պաշտոնավարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում և ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղորդումը դեպի օդանավակայան և ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված և սադրված։ Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված և սադրված։ Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։
ԱԺ պատգամավոր եմ, չեմ կարո՞ղ գալ Կառավարություն. Սիսակ Գաբրիելյան
Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել եւ խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միայն ես եմ եկել, անձնական գործով». Հայկ և Նաիրի Սարգսյանները մտան Կառավարություն
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արեւելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեմ՝ բոլորս չենք վերականգնվում Գեներալ Գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ` պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ՍՏԻ Ու ԱՊՕՐԻՆՈւԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ: Դատարանը` կալանավորման միջնորդությունը ՄԵՐԺԵՑ!!!