ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հրավիրել էր հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտարարությունն ավելի վաղ տեղադրված էր ԱԺ պաշտոնական կայքում:
Ռուսական Независимая Газета պարբերականը անդրադարձել է «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են 10%-ով»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը քննարկելու նպատակով: Սակայն նիստը չկայացավ, քանի որ իշխանական խմբակցությունից որևէ մեկը, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին: Sputnik-ի փոխանցմամբ, Ալիևը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները որևէ կերպ չեն անդրադառնա Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործմանը: Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրույթների մեծ մասն արդեն իսկ իրագործվել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Իրանի իշխանություններն այժմ ավելի են մոտեցել միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը: Փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցում այդ պնդմամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Արա Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները համարում են, որ մեղադրանքը սարքված է քաղաքական պատճառներով, քանի որ նա չի թաքցրել իր ընդդիմադիր տեսակետները երկրի ղեկավարության նկատմամբ: Փաստաբանների խոսքով՝ նա օգտահաշվի հետ կապ չունի, և հետաքննությունը ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չունի:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Արման Աբովյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Մի քանի մարդ է զոհվել իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սիրիայում, իրանական սահմանի մերձակայքում:
Իրեն հոգեհարազատ թուրքիայի ու էրդողանի օրինակով փորձ արեց ժողովրդական «աջակցություն» ցույց տալ աշխարհին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի օրը հասել է իր գագաթնակետին:
Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան:
Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը:
«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»:
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13։00, Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք։
«Ասպարէզ»-ի ձեռք ձգած դատական փաստաթուղթերուն համաձայն՝ Լոս Անճելըսի Գերագոյն ատեանը Չորեքշաբթի օր բեկանեց Համբիկ Սասունեանի ազատ արձակումը կասեցուցած նահանգապետ Կեւըն Նիւսըմի որոշումը։
«Այսօր ժամը 13:00 Բաղրամյան պողոտա: Էլ ավելի վճռական պահանջենք Թուրքիայի կողմից աջակցվողի հրաժարականը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Ժամը 13:00-ին բոլորս ԱԺ դիմաց հանրահավաքի: Ժող ջան, լուրջ պրոցեսներ ա գնում, անհրաժեշտ ա կանգնել մեր բանակի թիկունքին:
Այսօր 11:00 նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։
Մեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է, և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդիպեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ ապահովել ռուսական խաղաղապահ զորախմբի ներգրավման միջոցով: Վերջինիս ներկայությունն ընդունելի էր հակամարտող երկու կողմերի համար էլ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։
«Երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված «Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ: Թեև պարոն Մեսչյանը սկզբում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, սակայն մեր համառությունը որոշ լափով տվեց իր արդյունքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ տապալեց ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ չներկայանալով նիստին։