«ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը քննարկելու նպատակով: Սակայն նիստը չկայացավ, քանի որ իշխանական խմբակցությունից որևէ մեկը, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու համար իշխանությունը որևէ բան չի կարողանում անել՝ թուլացնելու լարվածությունը:
«ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանկացան նիստ հրավիրել, որպեսզի քաղաքական գործընթացները բերեն քաղաքական ինստիտուտ, իշխանության բոլոր հայտարարություները երեսպաշտություն են, թե՝ եկեք քննարկենք, կոնսուլտացիաներ անենք, և այլն: Պատկերացնում եք, մարդը նույնիսկ չի գալիս, նիստը բացի, ասի՝ քվորում չկա, ունենք քաղաքական որոշում՝ չենք ներկայանում: Մեկ տարբերակ էլ կար, ԱԺ նախագահը կարող էր փոխխոսնակներից մեկին հանձնարարել, որպեսզի նա գար ու նիստը բացեր, սա խորը արհամարհանք է, որին իմ գնահատականը հետևյալն է՝ ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է ՀՀ նախագահի հետ՝ իրավիճակը քննարկելու, այլ հանդիպումներ այս պահին նախատեսված չեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյո