Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար:
ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ:
Դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ներխուժման, Հայաստանի սուվերենության խախտման փաստը և պահանջելու Ադրբեջանից անհապաղ դուրսբերելու զինված և այլ ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության տարածքից: Խնդրել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան արձանագրելու համար Ադրբեջանի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից դուրսբերման փաստը:
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ:
Հնարավոր չէ ամեն ինչով նույն ծավալով զբաղվել։ Երբ ես ընտրվեցի նախագահ, թվերն այնպիսին էին, որ ինձ համար ակնհայտ էր, որ առաջնահերթությունը պետք է տալ երկրի տնտեսական վիճակին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծել կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքին վերաբերող բանկ։
Փաշինյանն ու խմբակը վերջին 6 ամիսներին ամեն անկյունից գոռում են այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել ռևանշիզմից, շրջել էջը, կարգավորել փոխհարաբերություններն ու պատրաստվել սահմանները բացելուն:
Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ռոբերտ Քոչարյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Նախագահ Քոչարյանն ակտիվորեն ներգրավված է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի աշխատանքներին և առաջիկայում կայցելի նաև մարզային շտաբեր: Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու: #ԿրելուԵնք»։
Ազատություն կուսակցությունը վճռականորեն բողոքում է Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի կապակցությամբ։ Առանց որևէ հիմքի երեկ ոստիկանությունը նրան քաշքշելով տարել է բաժին. պատճառելով լուրջ մարմնական վնասվածքներ։
Այսօր արդեն կարելի է միանշանակ պնդել, որ մեր Հայրենիքը կործանում է ոչ միայն նիկոլ պատահականությունն՝ իր անգլուխ շրջապատով, այլ նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարելով ժողովրդի մաս՝ հանցավոր չեզոքությամբ նպաստում են այդ տականքների հայրենադավ ծրագրերի իրագործմանը…
«Այդ փաստաթղթին ծանոթ չեմ, սակայն կրկնում եմ՝ որևէ մեկը, ՀՀ որևէ ղեկավար չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ես չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում պատկերացնել, որ նման բան կարող է լինել»։
Հողերը գլխիդ գան. ընդդիմությո՞ւնն է պատերազմ բերել, ընդդիմությո՞ւնն է մեր երեխեքին կոտորել. Արմեն Աշոտյան
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նոր ապակայունացմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է, որ Բաքվի հետ համաձայնագիր է նախապատրաստվում, որը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միության օրվա աշխատանքային քննարկումներին մասնակցում էր Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը դիմելուն և հնարավոր սպասելիքներին։
Մայիսի 15-ի մեր փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է ավագանու՝ մայիսի 25-ի նիստի օրակարգը: Հարցերից մեկը վերաբերում է մի որոշման նախագծի, որով քաղաքային իշխանության «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լևոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանը և Արման Բաբաջանյանն առաջարկում են մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին: Որոշման նախագծի հեղինակները վստահեցնում են, որ նա մանդատը ստանալու օրվանից, այսինքն՝ 2020թվականի դեկտեմբերի 17-ից հետո չի մասնակցել ավագանու հերթական որևէ նիստի:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի վստահեցմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական չի տվել և չի տալու։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ
«Մեր տղերքն այնտեղ կանգնած են, ասում են՝ նորից զինվորներ պետք է գան՝ կանգնեն, որ թշնամին նորից առաջ չգա։ Դե, թշնամին դիմում է սադրանքների, այդպես բրթելով առաջ է գալիս, ավելի լավ չէ՞ մենք կանգնենք, պատերազմենք, քան թե այսպես անեն, մեկ ա՝ առաջ գալուց հետո իրենք սկսելու են կոտորել։ Թշնամին ո՞վ է, որ գա, մեր հող ու ջրի վրա կանգնի, ասի՝ հեռացեք, տարածքը մերն է։ Ավելի լավ չէ՞ կռվենք, հիմա եթե մենք սկսենք, վստահ եմ՝ գնալու ենք բերդեր, այսինքն՝ մեզ լցնելու են բերդեր»,- նշեց Խոզնավարի ղեկավարը։