Այսօր մենք ոչ թե զիջում, այլ հայտնվել ենք մի կարգավիճակում, երբ մեզնից խլում են այն ամենն, ինչ հնարավոր է:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն անդրադարձավ Ադրբեջանի՝ անընդհատ հայկական նոր տարածքներ զավթելու նկրտումներին ու կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները փորձում են չկրկնել այն սխալները, որոնք հայերն արել են 1994թ.-ին:
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Միջուկային համաձայնագիրը վերականգնվում է, դա կասկածից վեր է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է Իսրայելին, և ինքն աղոթում է, որ իսրայելցիների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պահպանվի:
Ուզում եմ հստակեցնել, որ սա ՌԴ-ի խնդիրը չէ, սա ՀՀ-ի խնդիրն է, ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, բայց ՀՀ անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԶՈՒ-ն՝ ՌԴ-ի աջակցությամբ: Եթե դա լիներ ռուսական սահման, ապա պատասխանատուն կլիներ Ռուսաստանը: Այս տեսանկյունից հիմնական պատասխանատվությունը ՀՀ ղեկավարության վրա է, որը 6 ամիս չկարողացավ այդ տարածքը կահավորել՝ չապահովելով ոչ միայն սահմանապահներով, այլև ԶՈՒ-ի միջոցով չփակելով սահմանը: Ինչո՞ւ դա չի արվել, ինձ համար հասկանալի չէ: Այնտեղ պետք է լիներ զորք, սահմանապահներ, հրետանային ստորաբաժանումներ, ինչո՞ւ այդ ամենը չի արվել ժամանակին:
«Այսուհետ առավելևս կարևոր է լինելու մեծ ուշադրություն դարձնել հակաահաբեկչական գործողություններին». Արտակ Զաքարյան։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինյալների միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է։
«Վտանգ է սպառնում որ միայն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին, այլև պետության գոյությանը». Արթուր Վանեցյան։
Թող որևէ մեկն ինձ չասի, որ նա հայրենասեր է կամ պետականամետ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար փորձում է հրապարակային կերպով պարզել՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժը կոալիցիա կազմի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:
«Պատիվ ունեմ» դաշինի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկման ժամանակ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, թե այսօր առկա խնդիրները մի կողմից՝ պատճառահետևանքային կապով կապված են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված մարտական գործողությունների հետ, իսկ որոշակի առումով էլ՝ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքն են:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ թեպետ պատերազմական գործողությունների ակտիվ մասն ավարտվել է, բայց պետք է փաստել, որ պատերազմը շարունակվում է, ու այսօր բոլորս ականատեսն ենք «սողացող օկուպացիայի», որը տեղի է ունենում մեր սահմաններին՝ ռազմական կարևորության բարձունքներ գրավելու ճանապարհով:
«Հարավային Կովկասն ակնհայտորեն մեծ առաջնահերթություն չէ Բայդենի վարչակազմի համար. նրանք ունեն խոշոր ներպետական օրակարգ, իսկ արտաքին քաղաքականության հետ կապված խոշորագույն հարցը լինելու է Չինաստանը, նաև կլիմայի փոփոխությունը, բայց ես հույս ունեմ տեսնելու շատ ավելի խորը և ազդեցիկ ներգրավվածություն, քան նախկինում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իրեն մայիսի 20-ին բողոքի ակցիայից բերման ենթարկել:
Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո եւ համերաշխության քարոզով, արդարության եւ ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր եւ դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել եւ ոչ մի խոստում, ավիրել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել հայրենական պատերազմում՝ զոհաբերելով հազարավոր անգին կյանքեր ու տապալելով մեր ազգային իղձերը։
«Էրդողանը խելացնոր է. կարող է այսօր ասել հայերը իր ընկերներն են, վաղը՝ պատերազմ սանձազերծել». «Ակօս»ի նախկին աշխատակից Արիս Նալչի:
Թուրքիան Սյունիքի միջանցքով Հարավային Կովկասում մեծ ազդեցություն է ստանալու, հետո դա կվաճառի օրինակ Ռուսաստանին. Վարուժան Գեղամյան Վարուժան:
«Թուրքիան ԱՄՆ-ին ընկալում է որպես իրեն հավասարազոր դաշնակից». Ռուբեն Մելքոնյան:
Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի պատմական և արքեպիսկոպոսաց աթոռանիստ Գնեզնո քաղաքում հանդիպել է Լեհաստանի Գահերեց արքեպիսկոպոս (Պրիմաս) Վոյցեխ Պոլակի հետ։
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ ութը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը՝ ՈՒՂԻՂ
Արգիշտի Կիվիրյանը՝ ստորագրվելիք գաղտնի փաստաթղթի մասին. ՈւՂԻՂ:
Երբ հայտարարում էին, թե Սև լճի կամ նրա հարակից շրջաններից ադրբեջանցիները հետ են քաշվել, կամ մերոնք օղակի մեջ են վերցրել 250 հոգու, իրականությանը չի համապատասխանում:
Հասարակական բուռն ցասումն ու ընտրությունների հնարավոր ելքը հաշվի առնելով՝ մեկ անգամ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իր համար անցանկալի սցենարներից խուսափելու և իր տված խոստումներն իրականացնելու համար, 168.am-ի տեղեկություններով, օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ:
Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացրել։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, թշնամին փորձել է կրկին առաջ գալ, սակայն նրա խոսքով՝ լավ ծեծ ուտելուց հետո հետ են գնացել։
«Կոմունիկացիաների բացումը, բոլոր ինտեգրացիոն գործընթացները, որոնք հնարավոր են տարածաշրջանում պատերազմից հետո, բնականաբար, հօգուտ Փոքր Եվրասիայի կամ Մեծ Եվրասիայի նախագծերի են՝ ռուս -չինական կամ ռուս-չին-թուրքական նախագծի, ինչը չի բխում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից»,- Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումում նշեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: