Բաժիններ՝

Չինաստանը առաջիկա երեք տարում զարգացող երկրներին ևս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի

Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար:

Մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովում այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

«Չինաստանը հաջորդ երեք տարիների ընթացքում ևս 3 մլրդ դոլար կհատկացնի զարգացող երկրներին ՝ որպես միջազգային օգնություն համաճարակի դեմ պայքարելու եւ տնտեսական աճը վերականգնելու համար», – ասել է երկրի ղեկավարը:

Սի Ցզինպինը հայտնել է, որ Չինաստանը ներկայումս տարբեր երկրներին կորոնավիրուսի դեմ 300 մլն չափաբաժին պատվաստանյութ է մատակարարել և մտադիր է այդ ծրագիրը ընդլայնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31