Բաժիններ՝

Իսրայելը հանել է Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները

Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ:

Կորպորացիայի տվյալներով՝ առավոտվանից ավտոմայրուղիները Գազայի հատվածի սահմանի պարագծում գտնվող բնակավայրերի միջեւ սկսել են բացվել երկկողմանի երթեւեկության համար։

Ոստիկանությունն արգելում էր այդ մայրուղիներով երթեւեկությունը՝ կապված այն բանի հետ, որ Գազայի արմատականները կարող էին հրետակոծել անցնող մեքենաները հակատանկային կառավարվող ռումբերով։

Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post թերթը, իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հիդայ Զիլբերմանը նշել է, որ գիշերվա ժամը 2-ից, երբ ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, Իսրայելի դեմ որեւէ հրթիռ չի արձակվել։

Բանակը, նրա խոսքով, առաջիկայում կվերլուծի իրադրությունը եւ կորոշի՝ արդյո՞ք արժե հանել մնացած սահմանափակումները երկրում, որոնք մտցվել էին հրթիռակոծությունների պատճառով։ Գեներալը նաեւ մատնանշել է, որ Գազայի հետ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումների մեծ մասը առայժմ գտնվում է այնտեղ։

Ուրբաթ, ժամը 02.00-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջեւ։ Հրադադարը հաջողվեց ձեռք բերել Եգիպտոսի ակտիվ միջամտությամբ, 11 օր ընթացած փոխադարձ հրթիռակոծումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս