«Այս ամենից արվելիք հետևությունը մեկն է ու դաժան…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Այսօր արդեն կարելի է միանշանակ պնդել, որ մեր Հայրենիքը կործանում է ոչ միայն նիկոլ պատահականությունն՝ իր անգլուխ շրջապատով, այլ նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարելով ժողովրդի մաս՝ հանցավոր չեզոքությամբ նպաստում են այդ տականքների հայրենադավ ծրագրերի իրագործմանը… Կյանքը ցույց է տալիս, որ այդպիսինները պատրաստ են փողոց դուրս գալու հանուն «Էլեկտրիկ Երևանի», «բնապահպանության».«համասեռամոլների իրավունքների պաշտպանության» և էլի միշարք մտացածին ու դրսից ուղղորդված «հիմնախդիրներ» լուծելուն, բայց ոչ երբեք ոչնչացման եզրին հայտնված Հայրենիքի պաշտպանության… Այս ամենից արվելիք հետևությունը մեկն է ու դաժան՝ մեր ժողովուրդը հասել է այն անթույլատրելի կետին, որից այն կողմ կարող է լինել հայկական պետականության հերթական, իսկ գուցե նաև վերջին, մայրամուտը…

Հիշենք՝ ազգը դառնում է ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ հոտ, եթե նրա մեջ մեռնում է ամենակարևորը՝ սեփական ինքնությունը ցանկացած գնով պահպանելու աստվածատուր կարողությունը… «Շնորհիվ» ներքին տականքի, մենք այդ հատկությունը, կարծես թե, վերջնականապես կորցնելու ճանապարհին ենք…»։

Տեսանյութեր

Լրահոս