Բաժիններ՝

Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:

Նրա խոսքով՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ:

Միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 15 պաղեստինցի: Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում:

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել լույս մայիսի 21-ի գիշերը, ժամը 02:00-ին: Ինչպես ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է Գլխավոր ասամբլայի նիստում, Մոսկվան կցանկանար, որպեսզի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ պայմանավորվածությունը լինի երկարատեւ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս