Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Պատերազմից մեկ տարի անց դավաճանների կողմից զավթած պետական համակարգը և այլ ոլորտային սպասարկուներ հանձնարարական են ստացել տարածել լուրը, թե կան 800 մեղադրյալներ տարբեր հանցակազմերով են անցնում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության համար և 2000-ից ավել քրեական գործ։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի 2 նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։
Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից, Անկարային լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի կնքման դեպքում։
Կրեմլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ Սիրիայի կառավարության հետ:
Օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«Երբ նույն Ալիևն ասում է, որ մենք ուղարկել ենք մեր առաջարկներն ինչ-որ խաղաղ համաձայնագրի շուրջ, և Հայաստանը չի պատասխանում, պատկերացնում եք, չէ՞, թե մեջն ինչ է գրած, որ նույնիսկ այսօրվա պարտված իշխանությունները նույն օրը չեն ստորագրել: Եթե լավ բան լիներ, կստորագրեին, ինքն էլ է շատ լավ հասկանում, թե ինչ է առաջարկել, բայց արել է, որ օգտագործի դիվանագիտական իմաստով և ցույց տա, թե ինչ «պուպուշիկն» է ինքը»,- ասաց Պողոսյանը:
Իշխանությունը ԱԺ կանոնակարգ օրենքը կփոխի, որպեսզի Արթուր Ղազինյանին այլևս հնարավոր չլինի առաջադրել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար:
Իշխանությունը 4-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին։
Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ղազինյանի թեկնածությունը հաստատել և անցնել առաջ:
Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է Արթուր Ղազինյանի ընտրության հարցը կարգավորել օրենքով
Շնորհակալ եմ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներին, երբեք էսպիսի իրավիճակներ չեն դրել. Անդրանիկ Քոչարյան:
Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը. վիճաբանություն՝ Պաշտպանության հանձնաժողովում:
Հույս ունեմ ԳՇ պետին կկանչեն ԱԱԾ՝ հարցաքննության. Արամ Վարդևանյան:
Ինչո՞ւ հոկտմբերի 7-ին պատերազմը չի կանգնեցվել. Արթուր Ղազինյանն առաջարկում է հարցը քննել Պաշտպանության հանձնաժողովում:
Ինձ մի՛ ընդհատեք, Պաշտպանության հանձնաժողովը մատնվել է անգործության. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչայանին:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
Ի՞նչ է կատարվում մերօրյա Հայաստանում. Թևան Պողոսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գաղափարին։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով։ «Միացյալ նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Որտե՞ղ է Արա Ֆիդանյանը. ինչո՞ւ նիստին ներկա չէ. Արամ Վարդևանյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստի հետաձգման մասին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` ՈՒՂԻՂ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ԵԽԽՎ հատուկ զեկուցողին ներկայացվել էր փաստերի հիմնավորումով:
Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց. ՈՒՂԻՂ:
«Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։
Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։