ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով։ «Միացյալ նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում է եւ սպառնալիք է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարեւանների եւ միջազգային հանրակցության համար»:

«Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, եւ նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել է Պետդեպարտամենտը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում է հետեւել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երեւանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը:

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել: Նաեւ հաղորդվում է, որ արկն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտո սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաեւ զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել է նոր տեսակի թեւավոր հրթիռի փորձարկում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս