Երևանում հրաժեշտ են տալիս Վանո Սիրադեղյանին. ՈՒՂԻՂ
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը:
Մինչ 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների համար հատկացվում է 813 միլիոն դրամ պարգևավճար, մինչ ԱԱԾ-ին հատկացվում է 2.7 միլիարդ դրամ պարգևավճար՝ նախորդ տարվա համեմատ 137 միլիոն դրամով ավելի, մինչ վարչապետի աշխատակազմի պարգևատրումների ֆոնդը 2021 թվականի համեմատ աճում է 8 միլիոն դոլարով՝ կազմելով 756 միլիոն դրամ, այդ նույն վարչապետի պաշտոնավարման ընթացքում սկսված պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած տղաների պրոթեզների հարցը լուծելու համար գումարը հայթայթվում է ՊՈԱԿ-ների ֆինանսավորման նվազեցման հաշվին։
Ավստրիայի ՆԳ նախարարության ներկայիս ղեկավար Կառլ Նեհամերը կգլխավորի Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ)՝ քաղաքականությունից նախկին կանցլեր Սեբաստրիան Կուրցի վերջնականապես հեռանալուց հետո եւ կդառնա հանրապետության հաջորդ կանցլերը: Այդ մասին հաղորդել է ORF հեռուստառադիոկորպորացիան: Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԱԺԿ-ի նիստում:
ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Կանադան իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:
Տեսակոնֆերանսի ձեւաչափով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի՝ առաջիկա բանակցությունների ստույգ ժամկետը նախկինի պես համաձայնեցված չէ, աշխատանքը շարունակվում է:
Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։
Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանը և Ադրբեջանի կողմից երկաթգծի կառուցմանը.
Խոշորացման գործընթացն արագացրեցին, որպեսզի անցանկալի համայնքապետերից ազատվեն. Հայկ Մամիջանյան:
Իշխանությանը սպասվում են ամենատարբեր անակնկալներ. Հայկ Մամիջանյան:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Էլինար Վարդանյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Պաշտպանության նախարարությունում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:
Այս իշխանությունը միջազգային քաղաքականության մեջ իզգոյ է. Հայկ Մամիջանյան:
ԱԽ քարտուղար ասելով՝ նկատի ունեք այն մարդուն, որ ՀԱՊԿ-ի ու Եվրասիականի գագաթնաժողովները խառնո՞ւմ է. Հայկ Մամիջանյան
Փաշինյանն ուզում է հասնի նրան, որ ժողովուրդն ասի նա չէ կապիտուլյանտ, այլ Մհեր Գրիգորյանը. Հայկ Մամիջանյան:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ անդրադարձավ շրջանառվող այն տեղեկությանը, թե շուտով Հայաստանն Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ է ստորագրելու, որի տակ հավանաբար կլինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կամ Պաշտպանության նախարարի ստորագրությունը։
Փաշինյանի ու իր թիմակիցների շատ հայտարարություններ ներքին լսարանի համար են արվում. Հայկ Մամիջանյան:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:
«Մի քանի ամիս առաջ խոսվել էր, որ Հանրապետական կուսակցության ձայնը լինելու է հնչեղ, լսելի, ինչպես և եղել է, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ իշխանությունը կորցնելուց հետո մեր կուսակցությունը կարողացավ դիմակայել քաղաքական միավոր մնալու իր ցանկություններին, և դրա ամենակարևոր ատրիբուտներից մեկը միջազգային հարթություններում աշխատանքն է, և դրա պտուղները մենք տեսանք»
Կովիդն է Ալեն Սիմոնյանի համար մեքենա գնել. Հայկ Մամիջանյան:
Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ կոնսուլտացիաների շարունակման համար:
Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել:
Անցած օրվա ընթացքում փրկարարները դուրս են հանել 11 մարդու մարմին, որոնք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում զոհվել են արտակարգ պատահարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «TikTok»-ում իր տարածած տեսանյութերին և դրա հետ կապված խոսակցություններին։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում էր որակել 4 տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ճանապարհային անվտանգության հարցերը բազմակողմանի են և այդ բազմակողմանիության կոնտեքստում կարևոր նշանակություն ունի շարժակազմը, որն օգտագործվում է, նաև վարորդների պրոֆեսիոնալությունը և ճանապարհների երթևեկության որակը։