Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները կարող է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին սկսեց տոտալ ռազմական ագրեսիա, երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ՌԴ Պետդուման ընդունեց հայտարարություն և պատրաստակամություն հայտնեց, որ միջնորդական առաքելությամբ կարող են գալ Երևան, Արցախ և Բաքու՝ քննարկելու, թե ինչ կարող են անել։
Հիմնական ուղերձները կարևոր էին, որովհետև պետք է հաշվի առնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կայացած եռակողմ՝Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որն ադրբեջանական կողմն ընդհանրապես չի պահել։ Կետերից մեկն այն էր, որ ադրբեջանական կողմը շարունակ պնդում էր Թուրքիայի ներգրավումը բանակցային ձևաչափում։
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։
րենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը
168 TV ԼՐԱՀՈՍ
Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերվել և հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը:
«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,- նկատում է հոդվածագիրը:
Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։
ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին տեղեկացնում է Գ․ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Մեկ մարդ զոհվել եւ եւս մեկը վնասվածքներ է ստացել Ավստրալիայի հարավ-արեւմուտքի Պերտե քաղաքի Քերթինի անվան համալսարանի մասնաշենքից մեկի՝ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը փլվելու հետեւանքով:
«Գիշերը Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան եղել է, սակայն, բարեբախտաբար, հրթիռային, հրետանային հրետակոծություն չի եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 5139 կորուստ:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
«Ռոյթըրս» լրատվական գործակալության անձնակազմը երկուշաբթի օրը հաղորդել է, որ եղել է չպայթած կասետային տասյակ ռումբերի ականատես է, ինչը, ըստ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախախարարության, կիրառվել են Ստեփանակերտը ռմբակոծելու համար:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ եթե հնարավոր չի կրակի դադարեցման հասնել, պետք է գործուն ջանքեր գործադրել դեպի Ադրբեջան ռազմական մատակարարումները դադարեցնելու կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու շաբաթ առաջ մեկնարկած դրամահավքը հատել է 100 մլն դոլարի շեմը: «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հիմնադրամի կոչին միացել են հազարավոր հայեր տարբեր երկրներից, հայտնի հայ աստղեր ու գործարարներ, ընկերություններ ու կազմակերպություններ:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների»։
Ամերիկյան ու միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ռազմական գործողությունների վերսկսմանը զինադադարի կնքումից հետո։
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով»։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: