Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարենորոգման առաջարկությունների փաթեթ, որոնք ենթադրում են անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության բարձրացում:
Հունգարիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանից կամ Չինաստանից գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եթե ապացուցվի, որ դրանք արդյունավետորեն են պաշտպանում վիրուսից:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը Փհենյանում գտնվող դեսպանություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել է Չինաստանի կողմից փոշեմրրիկի մոտենալու մասին, որը, հյուսիսկորեական կողմի խոսքով, կարող է փոշու մասնիկների հետ կորոնավիրուս բերել Հանրապետություն:
Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը համեմատել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցների արդյունավետությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է հայտարարել Բելառուսի ընդդիմությանը։
Կանադայի Օնտարիո նահանգի Օրենդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։
Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայությամբ գործող Հաստատությունների գլխավոր վարչությունը տենդեր է հայտարարել Ստամբուլի Սբ Սոֆիա տաճարում զուգարան կառուցելու համար. հաղորդում է հունական Ethnos կայքը։ Թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըն երկու տարի առաջ զգուշացրել էր, որ նման քայլը մեծ վնաս կհասցնի պատմական շինությանը։
Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում վկայություններ կան այն մասին, որ հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների են ներկա։
Ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից:
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։
Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»:
«Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»:
Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:
Այսօր օրվա ընթացքում հակառակորդն արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները:
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսօրվա պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները, նախ նշել է, որ Սու-30-ներ ավելի վաղ պիտի առնեինք՝ 20 տարի առաջ, այնուհետ շարունակել է.
Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:
«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը:
Արծրուն Հովհաննիսյանի և բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է: