Բաժիններ՝

Թուրքերը Սբ Սոֆիայի տաճարում զուգարաններ են կառուցում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայությամբ գործող Հաստատությունների գլխավոր վարչությունը տենդեր է հայտարարել Ստամբուլի Սբ Սոֆիա տաճարում զուգարան կառուցելու համար. հաղորդում է հունական Ethnos կայքը։ Թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըն երկու տարի առաջ զգուշացրել էր, որ նման քայլը մեծ վնաս կհասցնի պատմական շինությանը։

«Ի՞նչ կլինի, եթե ամեն տարի 3.5 մլն այցելու մեկական լիտր «թողնի» այնտեղ։ Սա այնքան անհեթեթ է, իսկ քննարկումը՝ այնպիսի հիմարություն։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ազդեցություն կթողնի այն կառույցի ենթակառուցվածքների վրա»,– հայտարարել էր նա։

Օրթայլըն նշում է, որ թուրքական իշխանություններն այդ քայլը նախատեսել են մոտ երկու տարի: «Չի կարելի ամենուրեք զուգարան տեղադրել։ Արեք դա տանը։ 1500 տարի Սբ Սոֆիան չի եղել հանրային զուգարան։ 1500 տարի մարդիկ չեն եկել այստեղ՝ իրենց կարիքները հոգալու», – արդարացիորեն նշում է թուրք պատմաբանը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ:

Չնայած բողոքներին՝ նախագծման աշխատանքները ստանձնել է էրդողանամերձ «Իրաս Յափը» ընկերությունը՝ 102.000 եվրոյով։

Զուգարանները նախատեսում են բացել 2021 թ. օգոստոսի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս