Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը:
Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր՝ Բելառուսի Բելովեժյան թավուտ:
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն իրավիճակի շուտափույթ լուծմանը և Դոնբասում խաղաղության հաստատմանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
Ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ ճակատ է համարվում Արևմուտքի տնտեսական սանկցիաների փաթեթը: Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների բացասական հետևանքների մասին բազմաթիվ տեսակետներ են հնչել, սակայն խոսում են նաև դրական սպասումների մասին, մասնավորապես, կա տեղեկություն, որ ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ցանկացել են իրենց գործունեությունը ժամանակավորապես ծավալել Հայաստանում, իսկ տուրիզմի ոլորտի փորձագետներն էլ ակնկալում են ՌԴ-ից զբոսաշրջային այցելությունների հնարավոր աճ:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
«Պատմությունը ցույց է տվել, որ հայերին միշտ ներքաշում են, Կարսով և Արդահանով խաբում են, իսկ վերջում ո՛չ Կարսն է մնում, ո՛չ Արդահանը ու շատ հայկական տարածքներ: Դրա համար չպետք է ռոմանտիզմով, երազանքներով ապրենք»:
800 հեկտարի և 10.000 քառակուսի կմ-ի միջև զուգահեռ տանողները առոչինչ են համարում 5000 զոհերը և գերիներին. Մամիջանյանը՝ իշխանությանը:
Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program) հիմնադիր Դրյու Սալիվանը թվիթերյան գրառմամբ առաջարկել է արևմտյան պատժամիջոցները տարածել նաև ԵԱՏՄ անդամ-երկրների վրա:
Այն Փաշինյանը, որն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմից հետո չի ասում Արցախի հանրապետութուն:
ԱՄՆ-ի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մարտի 3-ին այդ մասին հաղորդել է France Info ռադիոկայանը:
Ընդդիմության միակ նպատակն ապօրինի գույքի բռնագանձման դեմ պայքարն է. Վահագն Ալեքսանյան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` Կրեմլին հղումով:
Սեյրան Օհանյա՛ն, դեռ պետք է պատասխանեք հարցին՝ ինչո՞ւ այնպես չարեցիք, որ Շուշին մնա հայկական.Դավոյան։
Հաջորդ ընտրությունների ընտրապայքարը լինելու է առանց այսօրվա ընդդիմութան. Վաղարշակ Հակոբյան:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Էպոսից հայտնի Վերգոյի կերպարն ընտրած բռնապետով երկիրը գնում է բռնապետության. Կյուրեղյան։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, խնդրելով հավանություն տալ 10 մլրդ դոլարի հատկացմանը՝ որպես օգնություն Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով երկու աղբյուրների:
168.am-ն այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որը նա ցուցաբերեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արդյո՞ք երկրի ղեկավարին հարիր էր բարձր ամբիոնից նման արտահայտություններ թույլ տալը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաջորդ շաբաթ կներկայացնի միջոցներ, որոնք թույլ կտան ազատվել Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից: Մարտի 3-ին France Inter ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը։
Ասում ենք՝ գազի գնի թանկացումը բերելու է նոր գնաճի, ասում եք՝ մտածում ենք. Ավետիսյանը՝ իշխանությանը:
Երեկ՝ մարտի 2-ին, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ հարցի պատասխանելիս, հայտարարեց, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են Մադրիդյան փաստաթուղթ, հողերը սակարկության առարկա են դարձրել, իրենք են հանձնել։ Այսօր էլ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է անդրադաձել թեմային:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Փաշինյանի օգնականը՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը:
7 շրջանը երբեք ոչ ոք չի համարել Արցախի մաս. Արման Եղոյան։
Առանց մարտերի հանձնվել է Շուշին ու Հադրութը և հանձնվել է ձեր իշխանության օրոք. Սեյրան Օհանյան։
Ինչու 7 շրջանները հանձնելու շուրջ դուք չէիք բանակցո՞ւմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է միանգամից վեց աստիճանով՝ «Baa3»-ից մինչև «B3»՝ հետագա իջեցման հնարավորությամբ։
Մարտի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց՝ քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն, հանդիսացող անձը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով կատարել է ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ: