Այլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է. Էրիկ Ալեքսանյանը՝ Հովսեփյանի կալանքը երկարացնելու դատարանի որոշման մասին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է»,- նշեց Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի մեղադրանքն օրերս լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ իբրև լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։

Տեսանյութեր

Լրահոս