Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։ Վերջինը մարտի 3-ի առավոտյան հանդես է եկել Հայաստանի հասցեին նոր մեղադրանքներով։
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել էոր դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար:
Japan Airlines եւ All Nippon Airways ճապոնական առաջատար ավիաընկերությունները մարտի 3-ին հայտարարել են Եվրամիության երկրներ ընդհանուր առմամբ 13 չվերթ չեղարկելու մասին, ելնելով անվտանգության նկատառումներից, որը կապված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս որոշումն ընդունվել է թռիչքների անվտանգային իրադրության համալիր գնահատման հիման վրա: Ա
Ակնկալում ենք, որ ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա․ Նիկոլ Փաշինյան:
ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ն ուսումնասիրում է ռուսական նավթի սպառումը նվազեցնելու հնարավորությունները՝ ըստ որում թույլ չտալով ընդհատումներ էներգակրի համաշխարհային մատակարարումների հարցում: Մարտի 2-ին այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիպ Սինգհը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նորընտիր իշխանությունները հաճախ ներկայացնում են տվյալներ եւ փորձում ցույց տալ, թե իրենք ձեռքբերումներ են ունեցել, սակայն հաճախ դրանք լինում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ունեցած ձեռքբերումներ, որոնք վերագրվում են ՔՊ-ին:
Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարեւոր հարցերը:
Ուկրաինայի Խարկով քաղաքում գնդակոծության ժամանակ զոհվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության աշխատակից Մարինա Ֆենինան։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում։
Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել:
Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ նման կարգի վեճեր և կոնֆլիկտներ բավական հաճախ են տեղի ունենում, և ոչ միայն այս հանձնաժողովում, այլև ընդհանրապես ՔՊ խմբակցությունում։ Խոսքը առողջ բանավեճերի մասին չէ, այլ սուր հակադրությունների:
«Մարդը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի եւ դա կիրառում է ամենուր։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող էր խաղաղ ընթանալ, նախարարներ-պատգամավորներ երկխոսությունը՝ կիրթ մթնոլորտում, եթե ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին չորոշեր պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3840-ով: Մահացել է 32 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 616 հազար 159 դեպք:
Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 62930 147 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 55 553147 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 23356 372-ի:
Ես չգիտեմ աշխարհի հույսը որն է, բայց Ուկրաինան օր-օրի ավերակի է վերածվում, ժողովուրդն էլ դարձել է վտարանդի ու սա ժամանակակից Եվրոպայում: Սա մեծ աղետ է:
Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի երիտասարդ ձեռնարկատերերի սոցիալական նախագծերի ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքային կառավարության նիստում:
Անցյալ շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 60 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 16 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 10 տոկոսով, մարտի լույս 2-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Հերքումը պետք է հրապարակվի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել։
Թուրք պաշտոնաթող դեսպան Յալըմ Էրալփը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրները քաղաքական են և կարող են ունենալ միայն քաղաքական լուծումներ։ Բայց դա գործնականում անհնար է, քանի դեռ քաղաքական ամբիոնը բռնազավթված է բոլոր նրանց կողմից, ովքեր հանդիսանում են երկրում քաղաքականության չգոյության հիմնական շահառուները։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 4,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ եւ հասել 2,2 միլիարդ կիլովատ ժամի:
«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»:
Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր: Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ:
«Կարծում եմ, որ դատելով նաև Քամալա Հարիսի արձագանքից, որը փաստորեն փորձում էր հուշել ԱՄՆ նախագահին, որ պետք է ասել՝ ուկրաինացիներ, այլ ոչ թե՝ իրանցիներ, ուղղակի խոսքային շփոթ է տեղի ունեցել: Բայց Իրանում կատակելով պնդում են, որ՝ այո՛, նախագահ Բայդենը ճիշտ է, և իրանցիների սիրտը շահելը կամ իրանցիներին կոտրելը ԱՄՆ պարագայում բավական բարդ գործ է: Ընդհանուր առմամբ, ակնհայտ խոսքային սխալ է, և դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ չափազանց կարևոր է արտաբերված յուրաքանչյուր բնորոշումը, բառը: Ուստի, այս համատեքստում, եթե փորձենք համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանում ունենք շատ ավելի ուժեղ և ուշիմ ղեկավար»,- ի պատասխան՝ ասաց նա: