Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը:
Մենք պետք է գնանք դեպի Միութենական պետություն. Հայկ Բաբուխանյան:
«1974 թ. ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որ հայտնի է՝ որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում է, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, վերանայվելու է, վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը:
Հիշում եք՝ ժամանակին մի ծառ կտրելու համար քիչ էր մնում ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ հարցը բարձրացնեին, այսօր, երբ կան լրջագույն խնդիրներ, այդ մարդիկ չկան. Վահան Բաբայան:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի Գերագույն դատարանի կողմից «Տելեգրամ»-ն արգելափակելու մասին որոշումը ցավալի է համարում:
«Ռուսաստան – Արևմուտք հակամարտություն. մեր տեղը նոր աշխարհակարգում»՝ համաժողով. ՈՒՂԻՂ
Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները:
Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ:
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ հուսով է՝ մոտ ժամանակներս հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողություն լսկսվելու սկզբից, գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 465 միլիոն 943 հազար 45: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Թբիլիսիում ոստիկանությունը 32-ամյա տղամարդու է ձերբակալել 82-ամյա ազգականուհու կանխամտածված սպանության մեղադրանքով: Այդ մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասի Գլդանի շրջանում:
Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժումը պաշտոնապես արգելել է երկրում ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հեռարձակողների հետ հանդիպման մասնակիցներից մեկը: Աֆղանստանում ավելի վաղ սերիալներ են հեռարձակել, մասնավորապես, Հնդկաստանից եւ Թուրքիայից:
Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով
«Ես ճանաչում եմ Հայաստանի ղեկավարությանը, հանդիպել եմ մի քանի անգամ. սխալ ուղու մեջ են: 5000-ից ավելի հայ երիտասարդներ մահացան այս պատերազմին, 10.000 վիրավորվեցին, ուրեմն այս մարդկանց արյունն իզո՞ւր գնաց, ի՞նչ պիտի ասեն այն ծնողներին, որ կորցրին իրենց զավակները՝ քո տղան իզո՞ւր մահացավ, մենք թուրքերի հետ համաձայն էինք, և նրանք իզուր մահացան»:
Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը փաստաթղթեր է ներկայացրել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման համար:
«Նախ՝ չէի ցանկանա գնահատականներ տալ, որովհետև այդ իրողություններին, որոնք նշում եք, ես ականատես եմ եղել, և չեմ պատկերացնում՝ մարդիկ այնքան մեծ դերասանական տաղանդ ունենային, որ կարողանային դա բեմադրել: Չեմ ուզում հավատալ նման ցածրորակ կամ ոչ քաղաքական մեկնաբանություններին, ուղղակի կասեմ, որ այդ հարցի հասցեատերը պարոն Մարուքյանն է, թերևս, իրեն պետք է հարցն ուղղել»,- ի պատասխան՝ ասաց Աննա Կոստանյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հատնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանամետ հայտարարություննե՞ր, թե՞ հստակ սցենար․ Փաշինյանի մտքերը՝ Արցախի մասին
«Ալիևն իր և իր հոր անունից խոստովանում է, որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել Հայաստանի նախկին իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Սա այն թեզն է, որի հակաթեզը 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ներարկել է հասարակության մեջ՝ ասելով, որ մենք պարտվեցինք արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև դրա պատճառն այն էր, որ մենք 30 տարի ամեն օր պարտվել ենք։ Փաշինյանի այն թեզը, որ 30 տարիների հանրագումարը 44-օրյա պատերազմի պարտության պատճառ է եղել, հերքեց հենց Ալիևը»:
2022թ. հունվար 1-ին ջրի սակագինը բարձրացավ 20.47 դրամով՝ դառնալով 200,47 դրամ: Փետրվար 1-ին էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ միջինը 4.7 դրամով: Հերթական թանկացմանը ականատես կլինենք ապրիլի 1-ից, երբ գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին կարելի է խոսել միայն երկու երկրների միջև համաձայնագրի տեքստի հաստատումից հետո:
Միացյալ Թագավորության իշխանությունները հետ են կանչել երկրում RT հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան, որն ավելի վաղ անջատել են պատժամիջոցների պատճառով: Այդ մասին ասվում է Ofcom բրիտանական մեդիակարգավորիչի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 18-ին:
Ավելին, այդ հարաբերությունները մարտահրավերի են հանդիպում՝ Թայվանի հետ կապված։
Սակագների հնարավոր բարձրացման մասին իր դիտարկումը փորձագետը պարզաբանեց՝ նկատելով, որ հենց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ օդային գծի նախագծի ձախողման պատճառով է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, կուտակել պարտքեր:
Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում՝ որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են: Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։