Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած և բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որևէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։
Երեկ մեր երկիրը արթնացավ նոր, խիստ ցավալի իրողության մեջ։ 26 տարի առաջ հաղթած, այս տարիներին հաղթանակի հպարտությամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտություն է կրել, և իրեն հաշտության ստորացուցիչ պայմաններ են պարտադրվել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։
Ղրիմում առաջին արտասահմանյան հյուպատոսությունը բացելուց հետո թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) պահպանում է հետագա ընդլայնման տրամադրվածությունը, կազմակերպությունում ստացվել է անդամակցության 16 հայտ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում է զբաղվել իր բանջարանոցով:
Առողջության հսկողության հարցերով զբաղվող Anvisa բրազիլական գործակալությունը ժամանակավորապես կասեցրել է չինական Sinovac լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված Coronavac պատվաստանյութի փորձարկումները՝ «լուրջ միջադեպի» կապակցությամբ:
Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ամբողջ երկրի դաշնային դատախազություններին հանձնարարել է այն հաղորդագրությունների հետաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են նախագահական ընտրություններում հնարավոր խախտումներին:
ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների խախտումները հետաքննող ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Փիլջերը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրավիճակը Արցախում այս պահին բավական հանգիստ է, վերահսկելի, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում եւ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին:
Ռուսական խաղաղապահներով Իլ-76 տասներկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում,:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն շեշտում է՝ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:
Նիկոլ Փաշինյանով մենք չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ռեսուրս՝ այլևս շարունակել որևէ բան: Որքան ցավալի լինի իր փոքրաթիվ կողմնակիցների համար սա լսել և որքան տհաճ լինի ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառել է իրեն թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, թե՛ ներքին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մի հատվածի համար էլ կորուստն ավելին է, բազմապատիկ անգամներ` հարազատի, տան, օջախի, սեփականության կորուստ: Իսկ այդ ընտանիքների երեխաների համար սա ուղղակի աղետ է, աղետ, որի միջով դեռ անցնելու են:
Այս աղետում մեղավոր է մոտ 200 հոգի, որոնց պարագլուխները պետք է ցմահ դատվեն, իսկ մնացածը՝ խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։
Ուկրաինան Նիկարագուայի դեմ պատժամիջոցների կիրառման գործընթաց է սկսել այս երկրի դեսպանի՝ Ղրիմ այցելությունից հետո:
«Եռակողմ համաձայնությամբ դադարեցվում է արյունահեղությունը, ու դա կապիտուլյացիա չէ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածած հայտարարությունից։
Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, ես դեմ եմ այս կապիտուլացիային, որը ստորագրեց այս ապիկար ու դավադիր իշխանությունը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը տարածվել է, իրավաբանորեն առոչինչ է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար:
Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին:
«Կարելի է անվերջ զարմանալ ու օրինակ ծառայել աշխարհին՝ հայ այրերի, զինվորի բազկով։ Փախստականներին, դիրքերին շատ ակտիվ ամեն ինչ հասցվում է, և դա՝ շնորհիվ ժողովրդի ինքնակազմակերպման։ Սակայն 30 տարի ունենալ այսքան հակահայ, հակապետական իշխանություններ, որ մեկը մյուսին պաս տալով՝ բերեցին, հասցրեցին սրան, ես չեմ կարողանում հասկանալ։