«Գիտակից հայերի համար սա հայրենիքի մի հատվածի կորուստ է` համեմված նվաստացմամբ». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գիտակից հայերի համար սա հայրենիքի մի հատվածի կորուստ է` համեմված նվաստացմամբ:

Մի հատվածի համար էլ կորուստն ավելին է, բազմապատիկ անգամներ` հարազատի, տան, օջախի, սեփականության կորուստ: Իսկ այդ ընտանիքների երեխաների համար սա ուղղակի աղետ է, աղետ, որի միջով դեռ անցնելու են:

Ինչքան էլ մեղադրեք այլոց երկիրը քանդելու և թալանելու մեջ (ինչը սխալ չէ), ձեր մեղքի բաժինը չի պակասելու և դուք պատմության մեջ մնալու եք, ուղղակի, որպես դավաճաններ:

Դարերի խորքից նայելով ոչ ոք չի հիշելու և խոսելու ձեր շինծու արդարացումների մասին, պատմությունը ձեզ` ներկայի կառավարիչներ` քաղաքական պատասխանատուներ Նիկոլի գլխավորությամբ, հիշելու է մեկ բառով` դավաճաններ կամ էլ երկու` անամոթ դավաճաններ:

Ոտքի կանգնելը շատ բարդ է լինելու, անհնար չէ, բայց շատ բարդ, իսկ սրա համար շատ մեծ ջանքեր են պետք լինելու: Պետք է ուժեղ լինենք, ինչքան էլ որ կորստի ցավը մեծ է: Ցավում եմ շատ և խոհեմություն մաղթում մեզ բոլորիս»:

Տեսանյութեր

Լրահոս