Բաժիններ՝

Ուկրաինան Նիկարագուայի դեմ պատժամիջոցներ է սահմանել դեսպանի՝ Ղրիմ այցելելու պատճառով

Ուկրաինան Նիկարագուայի դեմ պատժամիջոցների կիրառման գործընթաց է սկսել այս երկրի դեսպանի՝ Ղրիմ այցելությունից հետո: Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրություն է արել, որով պատժամիջոցների սահմանման գործընթաց է նախաձեռնվում Նիկարագուայի դեմ՝ Ղրիմում պատվավոր հյուպատոս նշանակելու համար:

«Ուկրաինայի ԱԳ նախարարությունը նիկարագուական կողմին քանիցս նախազգուշացրել է այնպիսի գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք խախտում են մեր պետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Ուկրաինական կողմը պատժամիջոցների կիրառման գործընթաց է սկսել Ուկրաինայի օրենդրությանը համապատասխան եւ հետագայում ընդունելու է Ուկրաինայի օրենքներով եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մեր պետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,-ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը նոյեմբերի 10-ին հրապարակվել է գերատեսչության կայքում:

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել ՌԴ-ում Նիկարագուայի դեսպան Ալբա Ասուսեն Տորեսի՝ Ղրիմ այցելելու պատճառով՝ հյուպատոսական վկայագիր հանձնելու համար: «Մեր պետությունն այդ գործողությունը համարում է խղճուկ եւ դիտարկում որպես Ուկրաինայի նկատմամբ Նիկարագուայի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել է, որ Նիկարագուայի պատվավոր հյուպատոսությունը կբացվի նոյեմբերի 10-ին Ղրիմում: Այդ նպատակների համար հանրապետություն է ժամանել Ռուսաստանում Նիկարագուայի դեսպանը: Ղրիմում Նիկարագուայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Ղրիմի տարածաշրջանում նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցեւը: Նիկարագուան Ղրիմը Ռուսաստանի մաս է ճանաչել 2014 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս