«Վաղը ժամը 13:00 գնալու եմ Ազատության հրապարակ հանրահավաքի. կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին ու բարեկամներին միանալ, այս ազգադավ պրոցեսները կասեցնելու համար». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, ես դեմ եմ այս կապիտուլացիային, որը ստորագրեց այս ապիկար ու դավադիր իշխանությունը: Հրաժարվում եմ այն ընդունել և պատրաստ եմ ամեն քայլի` դրա դեմն առնելու համար: Վաղը ժամը 13:00 գնալու եմ Ազատության հրապարակ հանրահավաքի: Կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին ու բարեկամներին միանալ, այս ազգադավ պրոցեսները կասեցնելու համար: Սա այլևս ԱԶԳԻ ու ՊԵՏՈՒԹՅԱՆ լինելիության խնդիր է: Վստահ եմ , որ բացի այս աթոռապաշտ իշխանություններից ամբողջ երկրում չի գտնվի մեկ հայ, ով թշնամի Ադրբեջանի կողմից, դավաճան իշխանությունների միջոցով կընդունի նման ստորացում:

ՀԱՅԸ ՊԱՏԻՎ ՈՒՆԻ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30