Բաժիններ՝

ՌԴ նախագահը հանձնարարել է օգնել Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի զոհված զինծառայողների ընտանիքներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ:

«Խնդրում եմ Պաշտպանության նախարարին օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին», – ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30