ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դռնփակ քննարկվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ նախագիծը։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Երևանում այսօր սպասվող իշխանամետ և ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պահպանել իշխանությունը նույն մեթոդով, որով այն ձեռք է բերել երեք տարի առաջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Kan պետական ռադիոկայանի եթերում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անվտանգության խնդիրների և ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ՈՒՂԻՂ:
Արա Սահակյանը` ներքաղաքական իրավիճակի ու լուծումների մասին․ ՈՒՂԻՂ:
Հայրենիքն այսօր կենաց և մահու կռիվ է մղում իր պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար։ Արցախի մեծ մասի և Հայաստանի սահմանային անվտանգության կորստից հետո էլ ամեն օր մենք կանգնում ենք նոր մարտահրավերների առջև։ Այսօր մեր առաջ ծառացել է ազգային բանակ ունենալ֊չունենալու խնդիրը։
Այսօր Հայաստանում սպասվում է հանրահավաքների հերթական ալիքը: Դրանցից ամենամեծը կայանալու է Երևանում` «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպմամբ: Հիմնական պահանջը Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նրա ամբողջ կառավարության հրաժարականն է, գրում է Военное Обозрение-ն` ներկայացնելով այս թեմայով վերլուծական անդրադարձ
Նույնիսկ իրավագետների շրջանակներում բանավեճեր չառաջացնող պարզ սահմանադրական կարգավորումները որոշ քաղաքացիական ինստիտուտների կողմից ձևախեղելը վկայում է իրավական հարցերի նկատմամբ վերջիններիս ընտրողական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։
Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադն այցով կժամանի Քաբուլ, Դոհա եւ տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեք, որ Աստված ձեզ մարդ է ստեղծել։ Հիշեք, որ դուք ոչխար չեք ու թույլ մի տվեք, որ ձեզ բերեն կանգնեցնեն մարդասպան նիկոլի առաջ։
Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։
Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները պայքարելու են հայրենիքի գոյության, արժանապատվության վերականգնման, բանակի հզորացման, ազգի միասնականության համար։
Սալվադորի ընդդիմությունը դիմել է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին, և լրատվամիջոցներում տարածված լուսանկարը արվել է ընդմիջման պահին, որտեղ, բացի Գևորգ Բաղդասարյանից, ներկա էին նաև դատավոր և ներկայացուցիչ Ոստիկանությունից:
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:
Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։
Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Ռուսաստանի Առաջին Ալիքի կիրակնօրյա ծավալուն անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:
«Dejavu» թելեգրամյան ալիքը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ ներկայացող երիտասարդը զանգահարում է տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների, հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն վաղը՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների՝ մարզերից Երևան տեղափոխման համար:
Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար:
Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Փետրվարի 26-ին այդ վերջնական տվյալները հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։
Տայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։ Հանձնարարված է 1000 մարդ հավաքել:
Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը:
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: