Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի խնդրել։ Ա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, վարչախմբի կողմից տոտալ կեղծիքների կիրառումը, հայ ժողովրդին վախի, սարսափի, ահաբեկման մեջ պահելու շարունակական մոլուցքը, Փաշինյանի՝ ամեն գնով վերարտադրվելու անհագ մղումը, նաև՝ ընդդիմության քայլերի արդյունավետությունն ու քվեարկության հնարավոր ելքերը։
#ՀԻՄԱ. ԿԸՀ-Ն ՔՆՆՈՒՄ Է «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ՝ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ այսօր և երեկ մի քանի անգամ հարվածներ է հասցրել իսրայելական զորքերին Լիբանանի հարավում գտնվող Բոֆոր ամրոցի շրջանում, հաղորդում է Al Jazeera-ն։
Հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախագծի շրջանակում քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների միջև մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3755 զինծառայող»:
Իրանի Ֆարս նահանգի հարավում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim-ը։
Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ դեռևս մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։
Բուլղարիայի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) առաջին եռամսյակում տարեկան աճել է 3.1%-ով, ինչը չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպական միության երկրների շարքում։
Ընդամենը մեկ օր է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ լռության օրվան, որի ժամանակ կուսակցություններին և դաշինքներին արգելվում է քարոզչություն իրականացնել: Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 6-ին, այդ օրը ղեկավարներին ու ներկայացուցիչներին ընտրական սուբյեկտների չի կարելի անցկացնել հանդիպումներ համակիրների հետ, հրապարակել քարոզչական նյութեր լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանդես գալ հեռուստատեսությամբ և ռադիոյով: Ընդ որում, պաստառները, որոնք արդեն տեղակայված են քաղաքների փողոցներում, կարող են մնալ, դրանց պարտադիր ապամոնտաժումն օրենքով նախատեսված չէ։
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու դիմումի մասին, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
Իռլանդիան հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր արգելելու մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Արմենին էդ գործարքի համար մեդալ պիտի տային. ոչ մի կոպեկ չի ստացել. Տիգրան Աթանեսյան
Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով իր հետ հանդիպում է խնդրել, սակայն ինքը դեռևս հանդիպման իմաստ չի տեսնում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Տոների կապակցությամբ նման միջոցառումներն ընդունված են Իրանի համար, սակայն սա երկրի նոր ղեկավարի կողմից համաներման վերաբերյալ որոշման հետ կապված առաջին հայտարարությունն է։
Եվրոպական էլիտաները քաոս են հրահրում` փորձելով դրա մեջ ներքաշել նորանոր երկրների։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
ՀՀԿ ցանկացած անդամ միշտ պատրաստ է նման ռեպրեսիաներին. հետ չենք կանգնում. Արմեն Հարությունյան
«Դուք հերթական ակցիան եք անում՝ ձերոնց աջակցելու համար, որովհետև այստեղ միջին մակարդակի տնտեսվարողները հաստատ չեն շահելու, սրա ձայնը կլսեք։ Անունն ինչ ուզում եք՝ դրեք, սա ես համարում եմ նախընտրական խոստում, որը մնացած խոստումների հետ չի կատարվելու։ Իմ իմացած տվյալներով՝ երեկ սկսել են վճարել աշնանացան ցորենի նախորդ տարվա սուբսիդավորման գումարները, այսքան լարվածության մեջ բերեցին ու ընտրություններից 1-2 օր առաջ գումար են փոխանցում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Արևմտյան դերակատարներն ու իրենց հովանու ներքո գործող կառույցները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները, ապօրինի կալանավորումները, վարչական և պետական ռեսուրսների անսահմանափակ կիրառումն ու պետության ուզուրպացումը: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Apple ընկերությունը Max մեսենջերի հեռացումն իր App Store հավելվածների խանութից բացատրել է պատժամիջոցային օրենսդրության պահանջների պահպանմամբ, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ընկերությունը հայտնել է, որ գործում է իր գործունեության երկրների օրենքներին համապատասխան, ուստի հավելվածը հեռացվել է App Store-ից՝ պատժամիջոցների պահպանման կանոններին համապատասխան։
Արմեն Աշոտյանի երեկվա վերլուծությունը դեբատի ժամանակ Փաշինյանը չէր կարող մարսել. Մետաքսե Հակոբյան
2025 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ «ունեն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցն իր վերադասին, որտեղ զեկուցվում է՝ դեռ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանը, լինելով արդեն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից, և իր միջոցով ազդեցություն են գործել ՀՀ իշխանության վրա, հայթայթել գաղտնի տեղեկություններ, որի դիմաց գումարներ է ստացել Նիկոլ Փաշինյանը»:
Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:
Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետությունում տիրում է լիբերալ ֆաշիզմ. Հայկ Դերզյան
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:
Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի պատգամավորները վերջին ամիսներին արգելափակել կամ վերանայել են ավելի քան 1 մլրդ եվրո ընդհանուր գումարի պաշտպանական պայմանագրեր՝ խստացնելով վերահսկողությունը Գերմանիայի ռազմական գնումների նկատմամբ, հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ