Լենինգրադի մարզի տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Իրանական կողմի վարկածով՝ հարված հասցնելուց հետո տանկերներից մեկը կանգնեցվել է, իսկ մյուսները շրջվել և վերադարձել են հետ։
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքից գույք հափշտակելու ու փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
ԱՄՆ-ը ծրագրում է շուտով ավարտել Իրանի դեմ գործողությունը երկկողմ համաձայնագրի միջոցով կամ ավելի կոշտ մեթոդներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Եթե Լիբանանն Իրանի համար մանրադրամ լիներ, մենք վաղուց արդեն գործարքի գնացած կլինեինք։ Փրկե՛ք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն Նախագահ
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։
Իրանցի դիվանագետները միջազգային հանրությանը կոչ են արել «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն մշակել խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումների նկատմամբ և միջազգային մակարդակով ամրագրել դրանց բացարձակ անձեռնմխելիության սկզբունքը։
Նախագահական Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ Ազգային հետախուզության գրասենյակի չափսերը «չափազանց երկար ժամանակ մնացել են չափից ավելի ուռճացված»։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին Իրանի հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել Իրանի ռադիոլոկացիոն օբյեկտներին։ «Նախնական գնահատականներով՝ […]
ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին, այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ին կանանց ու տղամարդկանց շրջանում ամենատարածված անունների ցանկը։
Ուժեղ Հայաստանում նման դիմումն անգամ չպետք է քննարկվի. կաշառքի որևէ կապ չունենք. Արամ Վարդևանյան
Արմեն Աշոտյանը շատ ավելի ամուր է, քան ես, երբ լսեցի. նման բան ուղղակի չի կարելի անել. Ռուբեն Մելիքյան
Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով. Տիգրան Աթանեսյան
Եվրոպական միության (ԵՄ) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած վիզայի դիմումներին ամենադրականն արձագանքել է Պորտուգալիան։ Այս երկիրը հաստատել է Թուրքիայից ստացված դիմումների 96.5%-ը։
Կանխատեսում եմ՝ ԿԸՀ-ն հավանաբար կմերժի «Ուժեղ Հայաստանի» դեմ Արամ Սարգսյանի հայցը. Դանիել Իոաննիսյան
Աթոռը ճոճվում է Փաշինյանի ոտքերի տակ. վաղը չէ մյուս օրը նա կորցնելու է իշխանությունը. Սողոմոնյան
Աշոտյանի կալանքի գործով նիստն ավարտվեց. 23:40 որոշումը կհրապարակվի. Ռուբեն Մելիքյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը՝ Նարեկ Կարապետյանն է։
Ուրեմն, հաշվում եմ՝ քրեական գործեր քննող դատավորների 74,3 տոկոսը նշանակվել են Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, ով այսօր Հանրապետության հրապարակից հայտարարում է, որ իբրև թե դատական մաֆիա է գործում, բոլոր դատավորներին պետք է դարձնել պաշտոնակատարներ և բարեվարքության ստուգումից հետո միայն նշանակել։
#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվում են ԿԸՀ-ի մոտ. #ՈՒՂԻՂ
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ դիմումներ են ներկայացվել Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սուսան Բադոյանի, Աշոտ Սահակյանի, Արթուր Աբրահամյանի վերաբերյալ։
Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ, այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն:
Ֆրանսիական «Le Monde» օրաթերթում հոդված է հրապարակվել Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ զարգացող հարաբերությունների մասին։ Մասնավորապես անդրադարձել է Թուրքիա-Մալի հարաբերություններին ու նշել է, որ Անկարան դառնում է ազդեցիկ և ռազմավարական գործընկեր Արևմտյան Աֆրիկայի երկրում։
Չնայած Մոսկվան կոշտացրել է հռետորաբանությունը պաշտոնական Երևանի նկատմամբ, զուգահեռաբար տնտեսական սահմանափակումներ կիրառելով, Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա։
Դատավոր Վահե Դոլմազյանը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապավել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են, ընդ որում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն, քննիչներն անգամ նվազագույն շեմը չեն կարողացել ապացուցել դատարաններում։
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններում պետության կողմից բաժնեմասեր ձեռք բերելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal պարբերականը։