Սակայն այն պահից սկսած, երբ թուրքերը կհասկանան, որ սա հայերի «խորամանկ» նախագիծը չէ այլ պարզապես «թավշյա» ազգային ինքնասպանություն հերթական դրսևորում է` հենց այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի սողացող «իդլիբիզացիայի» գործընթացը։
Այս համատեքստում ևս մի շատ կարևոր հանգամանք, որին ժամանակին և հետո քչերն ուշադրություն դարձրեցին. հուլիսյան մարտերի մասնակիցներին ՀՀ նախագահի հրամանագրով տրվող շքանշանները, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչմանն արժանացածներին շնորհվող Հայրենիքի շքանշանը Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ ամիս առաջ հանձնեց Սարդարապատում՝ 2020թ․ օգոստոսի 28-ին, ավելին, շեշտեց.
Մետա-ճշմարտության կոնցենտրացիան և խտությունը կտրուկ ավելացնում է սոցիալական ճգնաժամերի ժամանակ։
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գագաթնաժողովում արտացոլում է անվտանգության բնագավառում «զգալի առաջընթացն» ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների գործընկերությունում:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ սովորաբար նման մակարդակում շրջանառության մեջ դրված տեղեկությունները, կարելի է ասել՝ արդեն իրողություն են, պարզապես դրանում մենք գուցե համոզվենք մի որոշ ժամանակ անց, ինչպես պատահում է սովորաբար: Եթե հաստատվի, ապա, նրա խոսքով, դա կնշանակի, որ ականատես ենք լինելու ռուս-իրանական համագործակցության խորացման և Արևմուտքի հետ Ռուսաստանի ու Իրանի խնդիրների խորացման:
«Հայաստանի ռևանշիստական փորձերը վճռականորեն կկասեցվեն»,- օրեր առաջ Հայաստանի ու հատկապես ընդդիմության հասցեին հերթական սպառնալիքն է հնչել Ադրբեջանից՝ այս անգամ անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիևի շուրթերով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ […]
Եվրամիության խորհուրդը՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով հաստատել է 2023 թվականի հունվարի 1-ից եվրոյի գոտուն Խորվաթիայի անդամացման որոշումը: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության՝ հուլիսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
ԱՄՆ-ը կցանկանար աշխատել Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ, բայց հնարավոր չի համարում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկողության եւ միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը Բրյուսելում կայացած վեբինարում:
«Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել են երթեւեկության 12 լրացուցիչ գոտիներ՝ մարդատար ավտոմեքենաների համար․ այս մասին հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ ոչ թե ոստիկանությունն են դարձնելու Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծելու են նախարարություն, որի կազմում լինելու է նաև ոստիկանությունը։
ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Թուրքիան շտապում է, Էրդողանը փորձում է թուրք ժողովրդի արժանապատվությունը շոյող որևէ հաղթանակ տանել, որպեսզի հաջորդ տարի վերընտրվելու հնարավորություն ունենա։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման միակ վկան՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը, ծանուցվել է հարցաքննության համար՝ Ռ. Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Պաշտոնական Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցներ է ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, քննարկել է սիրիական ու ռուս-ուկրաինական հարցերը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար։
«Եկեք նշենք, որ այսօր միասին անցկացրեցինք». Անդրանիկ Քոչարյանը՝ դեսպաներին, իշխանական պատգամավորներին
Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:
«44-օրյա պատերազմից հետո Արցախի և Հայաստանի սահմանները չունեն անվտանգություն, կանգնած են մեծագույն վտանգի առջև, քանի որ չեն պահպանվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Շուշան Զաքարյանը՝ հիշեցնելով, որ չունեցանք բոլոր գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների հստակ թիվ:
«Անդրանիկ Քոչարյանի հորդորով քաղաքական ակտիվիստները ծանուցագրեր են ստացել». Տիգրան Աբրահամյան
«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ իշխանությունը խոսում է անվտանգության, միաժամանակ՝ նաև եռամսյա հավաքների մասին, որի իմաստը միայն խրամատ փորելն է:
«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել է, որ վերադարձել ենք պետականություն չունենալու շրջան, մինչդեռ վաղուց դուրս էինք եկել ֆիդայական ջոկատների, ինքնաբուխ դիմադրությունների մակարդակից, երբ ամեն գյուղ և շրջան ինքն էր մտածում իր ինքնապաշտպանության մասին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:
«Հայաստանում թագուհի չկա, ՆԳՆ-ն պետք է լինի ապաքաղաքական». Սոսի Թաթիկյան
Եռամսյա վարժական հավաքներն իրականացվում են միայն մարտական հերթապահությանն ընդգրկելու համար, որովհետև կա անձնակազմի խնդիր. ՀՀ պետական սահմանը կամ առաջնագիծը երկարել է, և մեր ունեցած միջոցներով և ուժերով չենք կարողանում իրականացնել մարտական հերթապահություն:
Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահել է նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։