Լարսում երթևեկության 12 լրացուցիչ գոտի է բացվել, ավելացել է անցակետի թողունակությունը

«Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել են երթեւեկության 12 լրացուցիչ գոտիներ՝ մարդատար ավտոմեքենաների համար․ այս մասին հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։

Նրանք հավելել են, որ դա հնարավորություն է տվել ավելացնել անցակետի թողունակությունը եւ տասն անգամ կրճատել դրանից առաջ խցանումները։

Երկուշաբթի երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։ Հուլիսի 6-ին մաքսավորները հայտնել են, որ 1500 մեքենա է սպասում Վրաստան մտնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031