Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման միակ վկային՝ Ստեփան Միքայելյանին, կանչել են հարցաքննության

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման միակ վկան՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը, ծանուցվել է հարցաքննության համար՝ Ռ. Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին։

Նշենք, որ ավելի վաղ ՔԿ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել էր նաև Ռուբեն Վարդազարյանը, ցուցմունք տվել։ Նա մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ձայնագրության ամբողջական տարբերակը չի տրամադրի քննիչին։

ՔԿ-ից «Փաստինֆեն» փորձել է պարզել՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանն արդեն հարցաքննվել է, սակայն այս հարցի վերաբերյալ տեղեկություն չտրամադրվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031