Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
Ինչպես և նախորդիվ նշել էինք, 168.am-ը շարունակելու է բարձրաձայնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում տեղի ունեցող արատավոր բարքերի մասին, իսկ Քրիստիննե Գրիգորյանը ևս մեկ հնարավորություն ունի այնտեղ երկար փնտրել ու չգտնել կեղծիք, մանիպուլյացիա և մոլորեցնող տեղեկություններ:
Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջում է դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած գործունեություն, որը հակասում է օրենսդրությանը։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հուլիսի 11-ին այցով ժամանել է Կիեւ: Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Թուրքիայում գործող ազգայնամոլական «գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը:
Այսօր Ազգային ժողովի կայքում տեղադրվել է Ալեն Սիմոնյանի ստորագրած ԱԺ Խորհրդի՝ հուլիսի 14-ին կայանալիք նիստի օրակարգի վերաբերյալ որոշումը:
Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է պատրաստել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երևույթ է, որը տարածում է գտնում բուհերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահից զրկելու հարցը խիստ երկրորդական է». Իշխան Սաղաթելյան
Ես իմ հանդիպումներում նշաձողն իջեցնելու ընդգծված պահանջ չեմ տեսել. Իշխան Սաղաթելյան
«Մեզ ռևանշիստ ասում են Ալիևը, Նիկոլն ու իր շրջապատը. սա շատ կարևոր է». Իշխան Սաղաթելյան
«Փաշինյանը մեկ տարի առաջ՝ ընտրություններին, մարդկանց խոստացել է կայունություն, անվտանգություն և խաղաղություն, և իր գլխավոր օրակարգը դա է եղել։ Հետպատերազմյան երկրում մարդկանց համար շատ գայթակղիչ էր խաղաղության խոստումը, և ինքը նաև քվե է ստացել այդ պատճառով։ Անցել է մեկ տարի՝ ասում է՝ հույս չունենաք ու երաշխիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ նախագահ Իշխան Սաղաթելյանը։
«ՏԻՄ-երում հաղթում ենք, նստեցնում են. եթե կան մարդիկ, որ պատրաստ են նստեն, կմասնակցենք». Սաղաթելյան
«Քանի սրանք կան, Արցախի հանձնումը կանխելու ոչ մի հնարավորություն չկա». Իշխան Սաղաթելյան
«Իրենք 4 տարի չեն մնալու իշխանության… Մարդիկ հոգնել են քաղաքական պրոցեսներից». Իշխան Սաղաթելյան
«Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կարող են լինել արդյունավետ ու վստահելի մթնոլորտում այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իմիջիայլոց, եվրոպական բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրը մենք բարձրաձայնել ենք, քարտեզներով, փաստաթղթերով ցույց ենք տվել, նկարագրել ենք։ Իրենք ունեին տարբեր բացատրություններ այդ հարցի հետ կապված, բայց առնվազն այն հիմնավորումները, որ տվել ենք, առաջիկա զեկույցների ժամանակ այդ հարցերը տեղ կգտնեն»,- ասաց ՀՀԿ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց:
«Նախ, որ ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գա փողոց, այդ տրամաբանությամբ՝ թող վաղը Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց։ Եթե հանեց 10 հազար մարդ, ուրեմն՝ ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվն այդքան է։ Այսինքն՝ այս տրամաբանությամբ, որ ինչքան քվե են տվել, այդքան մարդ պետք է դուրս գա փողոց, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետև աջակից չունի, մնացել է ոստիկանների ու իրեն սպասարկող խմբերի հույսին»
«Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսում ենք պաշտոնանկության գործընթաց, այլ ասել եմ, որ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս հանդիպումների նպատակը ներքաղաքական իրավիճակի իրական պատկերը ներկայացնելն էր». Իշխան Սաղաթելյան
Սաղաթելյանը վստահ է, որ իշխանությունների կողմից շատ մեծ ճնշում է գործադրվել Մանվել Փարամազյանի նկատմամբ․ «Դա պայմանավորում եմ դրանով, այլ պարագայում չէր անի այն, ինչ արել է»։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին եւ նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքը հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում հանդես են եկել երկու երկրների փոխգործակցության ամրապնդման օգտին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ եվրոպական կառույցներում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։
#ՀԻՄԱ. Իշխան Սաղաթելյանը` ներքաղաքական զարգացումների և առաջիկա անելիքների մասին. ՈւՂԻՂ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Այս մասին գրում է oragir.am-ը։
Ավետիք Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը՝ նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Չալաբյանի պաշտպանները։