«Հայաստանը հենց այսօր պատրաստ է իր անվտանգային համակարգը և տնտեսական անկախության համակարգը «սկուտեղի» վրա հանձնել Թուրքիային». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը պատրաստ է հենց այսօր բացել հայ-թուրքական սահմանը։ Հարցը միայն թուրքական կողմի քաղաքական որոշումների տիրույթում է։ …ահա այս կարգի զավեշտալի հայտարություն հնչեց այսօր իշխանության կողմից։

Ինչու՞ զավեշտալի…եկեք միասին բացահայտենք այս հայտարարության իրական բովանդակությունը։
Եվ այսպես- Հայաստանը հենց այսօր պատրաստ է իր անվտանգային համակարգը և տնտեսական անկախության համակարգը «սկուտեղի» վրա` զուռնա-դհոլով հանձնել հայասպան, ֆաշիստական, տեռորիստական գաղափարներ կրող Թուրքիային։

Խնդիրը միայն թուրքերի որոշման տիրույթում են և քանզի թուրքերը ուղղակի հրաժարվում են հավատալ, որ հայերը ի վերջո որոշել են կամովին ինքնոչնչանալ, այդ իսկ պատճառով թուրքերը միքիչ ժամանակ են ձգում, փորձելով հասկանալ, թե որտեղ են իրենց հայերը «գցում»։

Սակայն այն պահից սկսած, երբ թուրքերը կհասկանան, որ սա հայերի «խորամանկ» նախագիծը չէ այլ պարզապես «թավշյա» ազգային ինքնասպանություն հերթական դրսևորում է` հենց այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի սողացող «իդլիբիզացիայի» գործընթացը։

Ապագա Կա`…վայելեք»։

Տեսանյութեր

Լրահոս