Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։
Ֆրանսիական «Le Point» պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական «Ensonhaber»-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը:
168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղևորվի այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին: «Դեսպան Սալիվանն ԱՄՆ կվերադառնա այս շաբաթ, որպեսզի տեսակցի իր ընտանիքին և հանդիպում ունենա նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ նա հնարավորություն չէր ունեցել կոնսուլտացիա ստանալ այն ժամանակվանից, երբ նա համաձայնել է իր պաշտոնում շարունակել ծառայել անժամկետ»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նշելով, որ դեսպանը «Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին»: Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում է հեռանալ երկրից, չնայած այդ անելու Մոսկվայի հանձնարարությանը:
Մակունցն ու մակունցիկները Գերագույն գլխավոր մոդերատորին ուղղված հոտընկայս ծափահարություններով սկիզբ դրեցին Հայաստանյան նոր մշակույթի՝ թունավոր ծափերին։ Օրեր անց Վայոց Ձորի գյուղացին վերցրեց էստաֆետը՝ ծափահարելով մեր երկիր պատերազմ բերածին՝ 5 հազար ու մի ամբողջ սերունդ զոհածին, Շուշին հանձնածին։ Այս թունավոր ծափերի տակ իրականում տեղի է ունենում հայկական պետականության և պետության քաղաքացու բարոյական հուղարկավորությունը։
Քաղաքական նպատակներով երեխաների շահագործման անթույլատրելիության վերաբերյալ նամակով դիմել եմ նաև Հայաստանում օտարերկրյա դիվանգիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ կոչ անելով հավատարիմ մնալով ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելությանը, ուշադրության կենտրոնում պահել երեխայի լավագույն շահը, երեխաների իրավունքների հարգանքը և պաշտպանությունը։
ԱԺ-ում խորհրդարանական այսօրվա ճեպազրույցներին մասնակցեցին երեք խմբակցություններից միայն երկուսի պատգամավորները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել էր չմասնակցել ճեպազրույցին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզում մի շարք կադրային փոփոխություններ են արվել:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«ԱԺ-ում իր ձեռքին զանգել ու ասել են, որ Արայիկ Հարությունյանն իրեն աշխատանքից ազատում է». Վարդան Աթակեբյանը՝ Բորիս Ավագյանի մասին
Բացառապես ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հակիրճ անդրադառնանք նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես դրանցից մեկի, երեկ հրապարակած մի քանի կեղծ լուրի:
Խնդրում եմ դա չդարձնել հաստատված ծրագիր. Եղոյանը՝ բանակի մասին Փաշինյանի գաղափարի մասին
Ի դեպ, 168.am-ի՝ իրավապահ համակարգում գտնվող աղբյուրների հավաստի տեղեկություններով՝ երեկ Ռուբեն Վարդազարյանը շուրջ 6 ժամ առերես հարցաքննվել է իր մասով ցուցմունք տված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորանշանակ տեղակալ, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հետ: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը չմեկնաբանեց մեր տեղեկությունը՝ հորդորելով սպասել մամլո ասուլիսին: Այն չմեկնաբանեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից:
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արադրողները և բոլոր երկրների կառավարությունները պետք է հրաժարվեն մրցակցությունից և ուժեղացնեն համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար: Ապրիլի 20-ին այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան նազարբաևը:
ԱԽ գրասենյակը հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Վարդան Աթաբեկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 18 հարց, նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մինչև օրակարգը հաստատելը Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու իմքայլական անդամներից մեկը վայր է դրել մանդատը:
Վարչապետի պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը. նա հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում
«Որքանով տեղյակ եմ գերիների հարցով այս ընթացակարգով բանաձև չի սպասվում». Արման Եղոյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյաննն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
Երևանի ավագանու նիստը՝ ՈւՂԻՂ
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։
Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները…. որովհետև դեռ դժոխքում են:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս օրերին բոլորը զբաղված են հանրային կարծիքի ուսումնասիրություններով։ Ոմանք՝ պրոֆեսիոնալ մակարդակով․ սոցիոլոգիական հարցումներ, հանրային կարծիքի ուսումնասիրության հարցախույզներ, մյուսները՝ սիրողական մակարդակի զրույցների, հարցուփորձի, իրենց շրջապատի տեսակետն ուսումնասիրելու եղանակով։ Անշուշտ, արդյունքները շատ տարբեր են՝ կախված «հարցվողների» կրթական ու ինտելեկտուալ ցենզից, զբաղմունքից ու սոցիալական դիրքից։
Մենք արդեն չունենք մոնոէթնիկ պետություն։ Հայաստանում ապրում են 98 տոկոսից ավելի հայեր, բայց դա թղթի վրա։ Պետք է հասկանալ, թե արդյոք մենք միասնակա՞ն ազգ ենք քաղաքական ու պետական առումով։
Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:
2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ՀՀ ԱԽ է փոխանցվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020 թ. սեպտեմբերի 16-17-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանը, որտեղ ՌԴ գործընկերները մեր երկրի օրվա իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում: