Ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել Գազայում Իսրայելի կողմից շրջափակված Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության մեկնարկից ի վեր:
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը. նման կանխատեսմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահական ընտրությունների «Նոստրադամուս» հռչակված պատմաբան Ալլան Լիխտմանը, գրում է The Guardian-ը:
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պնդում է, որ սեպտեմբերի 7-ին ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել երկրի արևելքում։
Իսրայելի օդանավակայանների վարչությունը Հորդանանի հետ սահմանային անցակետում իսրայելացի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած հրաձգության միջադեպից հետո հայտարարել է Հորդանանի հետ բոլոր երեք սահմանային անցակետերի փակման մասին:
Գործազրկության մակարդակի նվազումը կառավարությունը կապում է հաջող տնտեսական քաղաքականության հետ, սակայն փորձագետները հակառակն են պնդում, իսկ վիճակագրությունը հաստատում է նրանց պնդումը, հայտնել է mtavari.tv-ն։
Իսրայելական բանակը սեպտեմբերի 8-ի գիշերն արձանագրել է Լիբանանից շուրջ 50 արկի արձակումը։ Նույն գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող թիրախներին:
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ։ Հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:
Ռուսաստանում սեպտեմբերի 8-ը տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է:
Թե ինչ քաղաքականություն են վարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը կամ Դոնալդ Թրամփը, երբ գան իշխանության, շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում։ Հարցը հատկապես սրվում է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների օրվան մոտենալուն զուգահեռ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Իրանի համար ամենակարևորը իր ազգային շահերի պահպանումն ու ապահովումն է՝ որպես տարածաշրջանային կարգը ապակայունացնելու բացահայտ և քողարկված փորձերը կանխելու միակ միջոց։ Այս մասին ասվում է իրանական Mehr լրատվական գործակալության «Իրանի մոտեցումը «Զանգեզուրի միջանցքին». ո՞ր լուծումն է լավագույնը» վերնագրով հոդվածում։
Հնդկաստանի հարավային Տելանգանա նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել:
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մենք հստակ գիծ ենք սահմանել, որ մեզ համար գոյություն չունի տարբերություն՝ Շուշի ու Վարդենիս քաղաքաքների, Ստեփանակերտի ու Երևանի միջև, Գյումրիի ու Հադրութի միջև․ մենք նույնն ենք,- 168.am-ի հետ զրույցում պրոդյուսեր, երաժիշտ Ռուբեն Մխիթարյանն է պատմում իր հեղինակած և «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգի մասին՝ պարզաբանելով,- Մենք այս մեսիջը փորձել ենք գեղարվեստական կերպով ներկայացնել մեր ունկնդիրներին, իսկ հայ ժողովուրդն իր դիտումներով, գոհունակությամբ միանշանակ փաստում է, որ հենց այդպես է մտածում»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով, գրում է Mehr-ը։
Այս մասին Շոլցը հայտնել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:
Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Համաշխարհային կարգը «այնպիսի վտանգի տակ է, ինչպիսին մարդկությունը չի տեսել «սառը պատերազմից» ի վեր», կարծում են Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության՝ MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը և նրա ամերիկացի գործընկերը՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Այս թեմայով նրանց համատեղ հոդվածը՝ երկու ստորագրությամբ, հրապարակվել է Financial Times-ում. նախկինում նման բան երբեք չի հրապարակվել:
Իրանցի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին բողոքել է, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսում է առանց հայկական անցակետերի Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։
3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբերջանի Գյանջա (Գանձակ-Խմբ.) քաղաքում, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ-ի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
2023 թվականին աշխատողների մոտ 25%-ը` առնվազն 330 հազար մարդ, ստանում է պետության սահմանած կենսապահովման աշխատավարձի սահմանած գումարից ցածր աշխատավարձ։ Այս տեղեկությունը տարածել է Սոցիալական արդարության կենտրոնը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղումով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։
Telegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Ուկրաինայում այն փակելը տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր է:
ՀԿ-ն վկայակոչելով Worldometers-ի տվյալները, նշել է` այս տարվա դրությամբ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է։ Դրանցից կանանց կյանքի միջին տևողությունը 79,2 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 69,7 տարի։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը 200 երկրների շարքում 101-րդ տեղում է։
Նիկոլ Փաշինյանի դասախոսության մյուս հատվածները շատ ավելի վտանգավոր ու քայքայիչ մտքեր էին պարունակում։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1%, իսկ տարեկան գնաճը՝ 1%։
Գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն աշխատել է Աշխարհի գեղագրության հանրագիտարանի հայկական հատվածի վրա, որի ընթացքում տևական ժամանակ արտերկրում ապրելուց հետո հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր գտնելու համար: Նա անվերջ ոգեշնչվում է հայկական մշակույթից, որտեղ տառն ամենուր է:
«Իրանն այս հարցում չունի մեծ գործընկերներ. Ռուսաստանի հետ չունի ադեկվատ հարաբերություն, քանի որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբեր են։ Եթե իրանական կողմը փորձի թույլ չտալ այդ տարածքով Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ՝ առանց Փաշինյանի խնդրանքի, կխախտի միջազգային նորմերը, իսկ որ Հայաստանի ղեկավարը նման խնդրանքով Իրանին չի դիմի, պարզ է»։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ու նրա նախագահի կամայական ու կացնային որոշմամբ՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով վերանայման դիմումը ԲԴԽ-ում կքննվի սեպտեմբերի 17-ին՝ գրավոր ընթացակարգով։