«Ես կոչ եմ անում, որ Ձեր խմբակցությունը ներկա գտնվի դահլիճում, որպեսզի որևիցե մութ հարց չմնա». Ալեն Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ: ԱԺ է գնալու նաև Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմությունը ևս մասնակցում է ԱԺ այսօրվա նիստին, «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանի հայտարարությանն արձագանքել է, որ ինքը և իր գործընկերը՝ Սեյրան Օհանյանը ևս նման առաջարկ-պահանջ պիտի ներկայացնեին՝ մի կողմ դնել օրակարգային հարցերը և քննարկել ստեղծված իրադրությունը:
ԱԺ նախագահը համաձայն է, որ պետք է լինել միասնական:
«Ես Ձեզ առաջարկեցի նաև հայտարարության տեքստի հարցում մեզ հետ համագործակցել»,- շեշտել է Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ բաց քննարկում տեղի կունենա ստեղծված իրավիճակի հետ կապված:
«Ես կոչ եմ անում, խնդրում, հորդորում եմ, որ Ձեր խմբակցությունը նույնպես ներկա գտնվի դահլիճում, որպեսզի որևիցե մութ հարց չմնա և տեղի ունենա Ձեր ասած բաց քննարկումը»,- լրացրեց ԱԺ նախագահը:
Մարիամ Պետրոսյան